Ստոպին (իտալ․ stoppino, stoppa — խծուծ), կրակահաղորդ քուղ, արագ այրվող քուղ, որն օգտագործվում է պիրոտեխնիկական և այլ ռազմամթերքները պայթեցնելու, հրավառվող խառնուրդներն այրելու և այլ նպատակներով։ Սև ստոպինը պատրաստվում է արտաքինից վառոդային մածուկով սոսնձված և կալիումի նիտրատով ներծծված բամբակե թելերից։ Ստոպինի 1 մ օղում այրվում է 15— 20 վայրկյանում։ Հազվադեպ օգտագործվում է նաև սպիտակ Ստոպին, որում որպես սոսընձող նյութ օգտագործում են գումիարաբիկ» իդիտոլ։ Սպիտակ Ստոպինի 1 մ այրման տևողությունը 45—50 վրկ է։

Թնդանոթի կրակահաղորդում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 146