Ստեփան Ստեփանյան (օդաչու)

հայ օդաչու
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ստեփանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Վաչագանի Ստեփանյան (հունիսի 7, 1972(1972-06-07), Աբովյան, Հայաստան), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ բանակի մայոր։

Ստեփան Ստեփանյան
Ծնվել էհունիսի 7, 1972(1972-06-07) (51 տարեկան)
ԾննդավայրԱբովյան, Հայաստան
ԿրթությունՕրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան (1991) և Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (2002)
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-ավիատեխնիկ
ԱշխատավայրՀայաստանի զինված ուժեր
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Ավարտել է ՌԴ Ի.Ս. Պոլբինի անվան Օրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարանը (1991) և Յու. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (2002)։ 1992 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 1992–1994 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (օղակի, ապա՝ էսկադրիլիայի ղեկապետ) մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը կազմել է 800 ժամ։ Պարգևատրվել է ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

2009 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 679։
  2. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին