Արշալույս Փայտյան

ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ

Արշալույս Զավենի Փայտյան (դեկտեմբերի 2, 1959(1959-12-02)[1], Նորաշեն, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։

Արշալույս Փայտյան
դեկտեմբերի 2, 1959(1959-12-02)[1] (64 տարեկան) -
ԾննդավայրՆորաշեն, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան «Վարդան Մամիկոնյան» շքանշան և Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 2-ին Շամշադինի շրջանի (այժմ՝ Տավուշի մարզի) Նորաշեն գյուղում։

  • 1978-1980 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1987 - ավարտել է Կիրովականի (Վանաձորի) պետական մանկավարժական ինստիտուտը։
  • 1993 թվականից - ՀՀ զինված ուժերում
  • 1997 - ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան։ Զբաղեցրել է զորամասի հրամանատարի տեղակալի, հրամանատարի պաշտոններ։
  • 1998 - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ, իսկ 2000 թվականին՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • 2001 - ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։

ՀՀ նախագահի հրամանագրով 2003 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի, իսկ 2005 թվականին՝ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։

  • 2009 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[2]։

2012 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից[3]։ Ազատման վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառաբանություն չներկայացվեց[4]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է՝

  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011)[5]
  • «Մարտական խաչ» II աստիճանի շքանշան
  • «Արիության», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Ամուսնացած է, ունի 2 որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13028
  2. Ա. Զ. Փայտյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին
  3. Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
  4. «Փայտյանին ազատել են՝ բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու պատճառով». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել