Ստեփան Ասլանյան
հայ բանասեր, հասարակական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ասլանյան (դեկտեմբերի 22, 1822, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1901, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, հասարակական-կրթական գործիչ։
Ստեփան Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1822 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 17, 1901 (78 տարեկան) Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր և հասարակական գործիչ |
Ծնվել է Կ. Պոլսում. կրթությունն ստացել է Սկյութարի ճեմարանում և օսմանյան բժշկական դպրոցում, ապա մասնագիտությունը կատարելագործել է Վիեննայում։ Գործուն մասնակցություն է ունեցել արևմտահայերի 1860-ականների հասարակական կյանքին։ Եղել է ազգային երեսփոխանական ժողովի ատենապետ։ Աշխատակցել է պարբերական մամուլին։ 1860 թվականին լույս է ընծայել «Նկարագիր Ս. Փրկչյան հիվանդանոցի» աշխատությունը։
Իր պահպանողական հայացքների համար խստորեն քննադատվել է Հակոբ Պարոնյանի կողմից, ընկնելով նրա «Ազգային ջոջերի» մեջ[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 118.