Ստեփան Աբիկյան
Ստեփան Աբիկյան (1832, Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - 1895), հայ մշակութային գործիչ։
Ստեփան Աբիկյան | |
---|---|
Ծնվել է | 1832 |
Ծննդավայր | Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1895 |
Գործունեություն | մշակութային գործիչ |
Կենսագրություն խմբագրել
Ստեփան Աբիկյանը ծնվել է 1832 թվականին Զմյուռնիայում։ Կրթություն է ստացել հայրենի քաղաքում։ Արևմտահայ մամուլում մի շարք հոդվածների հեղինակ է։
Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Պատկեր եկեղեցյաց վարդապետությանց և ձևերու տարբերությանց» (1885, Կոստանդնուպոլիս) և «Պատկեր առաքելական ս․ եկեղեցվույս Հայաստանյայց» (1888, Զմյուռնիա)[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 13.