Ստեպաշկա (ռուս.՝ Степашка), «Բարի գիշեր, երեխաներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!») ռուսական մանկական հեռուստահաղորդման կերպար, նապաստակ։ Առաջին անգամ ծրագրում հայտնվել է 1970 թվականին, եղել է Լեոնիդ Բրեժնևի ամենասիրելի կերպարը[1]։ Ինչպես հաղորդման մյուս հերոսները (բացի Խրյուշայից), Ստեպաշկան նույնպես ներկայացնում է բարի ու խելոք երեխայի կերպար, որը հակված չէ չարաճճիությունների, բայց որոնց նրան հաճախ փորձում է դրդել Խրյուշան։ Հաղորդման ամենախելացի կերպարներից մեկն է[1]։ Ստեպաշկային պատկերող տիկնիկը ղեկավարվում է մեկ ձեռքով, ի տարբերություն, օրինակ, Բուկվոեժկայի։ Ստեպաշկայի դերը մի քանի տասնամյակ հնչյունավորում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Նատալյա Գոլուբենցևան[2]։

Ստեպաշկա

Ստեպպաշկայի հերոսի զարգացում է «Հանգցրեք լույսը» (ռուս.՝ «Тушите свет») հաղորդման կերպար Ստեպան Կապուստան, որ արդեն հասուն նապաստակ է, շարունակում է ընկերություն անել նույնպես հասուն Խրյուշայի հետ և քննարկում է քաղաքական նորություններ։

2008 թվականին 1С ընկերության կողմից թողարկվել է «Ստեպաշկայի արկածները» խաղը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Мельман, Александр (8 декабря 2008). «Самый детский юбилей». Московский комсомолец №274 (24.932). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Хорошевский, Андрей (2014). 100 знаменитых символов советской эпохи. Directmedia. էջ 24-28. ISBN 978-9-660-34374-0.
  3. «Об игре «Приключения Степашки»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել