Ստարտ (մարզադաշտ, Սարանսկ)
«Ստարտ» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Старт»), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում։ Կառուցվել է 2004 թվականին[1]։ «Սվետոտեխնիկա» մարզադաշտը քանդելուց հետո «Ստարտը» դարձել է «Մորդովիա» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, Պոսոպ երկաթուղային կայարանի հարևանությամբ։ Մարզադաշտի տրիբունաների տարողությունը 11613 տեղ է[1]։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Տեղագրություն | Սարանսկ |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 2004 |
Բացված | 2004 |
Տարողություն | 11 581 |
Տնային թիմ | Մորդավիա Սարանսկ ՖԱ |
Start stadium in Saransk Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՄարզադաշտի տարածքում են գտնվում՝
- 4 ֆուտբոլային դաշտ (2 արհեստական և 2 բնական ծածկով)
- վոլեյբոլի, բասկետբոլի խաղահրապարակներ
- թեթևաթլետիկայի մարզարան, որն ունի 8 վազքուղի, երկշերտ թարթան ծածկաշերտով, ինչպես նաև երկարությամբ և բարձրության վրա ցատկերի հատվածներ, նիզակի, սկավառակի, գնդի նետման մրցման վայրեր
- 4 թենիսահրապարակ, մարզասրահ[2]
Մարզադաշտի մոտ կա լողափով լճակ, լողափի վոլեյբոլի համար երկու խաղահրապարակ։
Ակտիվ բնակչության համար հասանելի են անվավոր չմուշկներ, նավակներ, կատամարաններ, չմուշկներ, դահուկներ։ Ձմռանը համալիրի տարածքը վերածվում է սահադաշտի, ամռանը` «բացօթյա» լողափի։
Տոն օրերին «Ստարտ» մարզադաշտը հանդիսավոր միջոցառումների և թատերական ներկայացումների անցկացման վայր է։ 2007 թվականի հուլիսին այն դարձել է ուգրո-ֆիննական ժողովուրդների «Шумбрат, Финно-Угрия!» միջազգային փառատոնի անցկացման վայր[3]։ 2011 թվականի սեպտեմբերի 8-11-ը մարզադաշտում տեղի է ունեցել «Ռուսաստան-սպորտային տերություն» միջազգային համաժողովը։
Հասցե
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Стадион «Старт» на официальном сайте ФК «Мордовия»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Стадион «Старт» Արխիվացված 2012-07-23 Wayback Machine
- ↑ «Информация с официального сайта ФК «Мордовия»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.