Ստավրոս Տավուլարիս. (ծնվել է 1920), հույն հասարակական գործիչ, բանասեր, բառարանագիր։

Սովորել է Աթենքի համալսարանում։ Մասնակցել է (1941-1944) Դիմադրության շարժմանը։ 1946 թվականին աքսորվել է, ենթարկվել խոշտանգումների։ Տավուլարիսը ազատվել է ՄԱԿ-ի միջամտությամբ։ Հիմնել է «Հունական հրատարակությունների ընկերությունը», որը լույս է ընծայել «Հին և նոր հույն դասականների ամբողջական երկերը» (57 հատոր)։ Հրատարակել է «Դպրոցական հանրագիտարան», «Հունարեն ժամանակակից խոսակցական լեզվի բառարան», «Ընդհանուր դպրոցական Հիդրիա հանրագիտարանը»։ «Հիդրիա։ Հունական և համաշխարհային մեծ հանրագիտարան» հրատարակչության տնօրենն է։ Այդ հանրագիտարանում զետեղված են Հայաստանին և հայերին վերաբերող բազմաթիվ հոդվածներ, քարտեզներ և պատկերներ։ Մահացել է 1968 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 599