Ստավսկու պողոտա (Դոնի Ռոստով)

Ստավսկու պողոտա (ռուս.՝ Проспект Ставского),  ոչ մեծ պողոտա (երկարությունն ընդամենը 730 մետր է) Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ժելեզնոդորոժնի շրջանի[1] Լենգորոդոկում (Զատեմեռնիցկոյե բնակատեղի)։

Ստավսկու պողոտա
ռուս.՝ Проспект Ставского
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն730 ± 1 մետր
ՍկիզբԱպստամբության հրապարակ
Ավարտ1-ին Բարիկադնայա փողոց
Նախկին անվանումԿոցեբուի պողոտա
Անվանվել էԻվան Ստավսկի

Նկարագրություն

խմբագրել

Սկսվում է Երկաթուղայինների մշակույթի պալատից (Լենպալատ), որը գտնվում է Ապստամբության հրապարակում, և ձգվում է մինչև 1-ին Բարիկադնայա փողոցը[1]։ Սկզբնամասում ունի թեքություն, այնուհետև, Պրոֆսոյուզնայա փողոցից հետո, հարթվում է։

Անվանվել է ի պատիվ 1902 թվականի Ռոստովի գործադուլի ղեկավար Իվան Իվանովիչ Ստավսկու[1]։

Հին անվանումը տրվել էր ի պատիվ 1904-1910 թվականներին Ռոստովի քաղաքագլուխ, ազնվական ցեղի ներկայացուցիչ, բարոն Կոցեբուի` Ֆեոդոր Պելար ֆոն Պիլխաուի։ Պողոտան Լենգորոդոկի գլխավոր փողոցն էր։

Մինչև 1997 թվականը պողոտան ծածկված էր քարե սալահատակով։ Ավելի ուշ այն փոխարինվեց ասֆալտով։

Պողոտայում գտնվում են

խմբագրել
  • Շենք թիվ 1/5` Ռոստովի էլեկտրաքարշների նորոգման գործարան[2]
  • Շենք թիվ 2` Լենինի անվան երկաթուղայինների մշակույթի պալատ

Երթևեկություն

խմբագրել

Ապստամբության հրապարակից մինչև Պրոֆսոյուզնայա պողոտա երթևեկությունը միակողմանի է։ Ուղղությունը դեպի վերև է` սկսած Տեմեռնիկի հովտից դեպի Պրոֆսոյուզնայա փողոց։ Պրոֆսոյուզնայա փողոցից մինչև 1-ին Բարիկադնայա փողոց երթևեկությունը երկկողմանի է։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Հայտնի է, որ 1917 թվականի հեղափոխությունից հետո «հին ռեժիմի» անվանի մարդկանց պատվին անվանակոչված փողոցների մեծամասնությունը վերանվանվեց խորհրդային անունների։ Մինչդեռ Կոցեբուի պողոտան վերանվանվել է միայն Հայրենական մեծ պատերազմից հետո` գերմանական անվանումները և տեղանունները վերացնելու ալիքի վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «ИВАН СТАВСКИЙ - РАБОЧИЙ, ОРАТОР, ПОДПОЛЬЩИК». Վերցված է 2017 Ապրիլ 16-ին.
  2. «Ростовский-на-Дону электровозоремонтный завод». Վերցված է 2017 Ապրիլ 16-ին.

Աղբյուրներ

խմբագրել