Ստանին (լատին․՝ stannum՝ անագ), անագային հրաքար, միներալ սուլֆիդների դասից։ Քիմիական կազմը՝ Cu2FeSnS4։ Պարունակում է 29, 58% Си, 12, 99% Fe, 27, 5% Տո և 29, 8% Տ, ինչպես նաև խառնուրդներ (Zn, Sb, Cd, Pb և Ag)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է (բարձր ջերմաստիճանային ստանին) և տետրագոնային (ցածր ջերմաստիճանային ստանին)։ Հանդիպում են հատիկավոր զանգվածների և երիզների ձևով։ Գույնը՝ պողպատի մոխրագույն։ Կարծրությունը՝ 3-4, 5, խտությունը՝ 4300-4500 կգ/մ3։ Փխրուն է, լավ էլեկտրահաղորդիչ։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում, հազվադեպ՝ պեգմատիտներում և գրեյզեններում, վոլֆրամի, խալկոպիրիտի, կասիտերիտի, սֆալերիտի, խունացած հանքանյութերի և այլ միներալների հետ համատեղ։ Անագի հանքանյութ է։

Ստանին
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Cu₂FeSnS₄
Նիկել-Շտրունցի դասակարգում2.CB.15a[1]
Շերտի գույնսև
Բյուրեղային համակարգտետրագոնային համակարգ
Ենթակատեգորիաstannite mineral group?[2][3]

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 103