Ստախոսների խաղը (հեռուստասերիալ, Հարավային Կորեա)
Ստախոսների խաղ (կորեերեն՝ 라이어 게임, ռաիո կեիմ), 2014 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, նկարահանված Սինոբու Կաիտանիի նույնանուն մանգայի հիման վրա[1]։ Հեռուստասերիալը ցուցադրվել է հոկտեմբերի 20- ից մինչև նոյեմբերի 25-ը tvN հեռուստաալիքով, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 23:00 Կորեայի ժամանակով։ Գլխավոր դերերում նկարահանվել են Կիմ Սո Յունը, Լի Սանգ Յունը և Շին Սունգ Ռոկը[2][3]։
Ստախոսների խաղը | |
---|---|
![]() | |
Ժանր | թրիլլեր հեռուստասերիալ և առեղծվածների մասին հեռուստասերիալներ |
Երկիր | ![]() |
Հիմք | Liar Game? |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Ռյու Յոն Ջե |
Գլխավոր դերերում | Կիմ Սո Ըն, Lee Sang-yoon? և Shin Sung-rok? |
Սցենարիստ | Կիմ Հոնգ Սոնգ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 12 |
Էկրաններին է | հոկտեմբերի 20, 2014-ից նոյեմբերի 18, 2014-ը |
Հեռուստաալիք | TvN (Հարավային Կորեա) |
Ընկերություն | Apollo Pictures Fantagio |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Նախորդ | My Secret Hotel? |
Հաջորդ | Valid Love? |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սյուժե Խմբագրել
Ազնիվ և վստահելի ուսանողուհի Նամ Դա Ջոնը ստանում է գումարով առեղծվածային նամակ, որում նրան հրավիրում են «Ստախոսների խաղը» անունով ռեալիթի շոուին, հոգեբանական խաղ գոյատևման համար, որտեղ հակառակորդները պետք է խաբեն միմյանց և գողանան գումարը. հաղթողը ստանում է 10 միլիարդ վոն նվեր։ Դա Ջոնը կառչում է գումար աշխատելու և պարտքը մարելու հնարավորությունից, բայց գործնականորեն հենց խաղի սկզբում զրկվում է սկզբնական գումարից։ Նա օգնություն է խնդրում վիրտուոզ սպեկուլյանտից, հոգեբանության մասնագետ Հա Ու Ջունից, և նրանք միասին շարունակում են մասնակցել շոուին։
Դերերում Խմբագրել
- Կին Սո Յուն — Նամ Դա Ջոն
- Լի Սանգ Յուն — Հա Ու Ջին
- Շին Սունգ Ռոկ — Կան Դո Յոն
- Չհվե Յուն Սո — Կու Ջա Յոն
- Կիմ Յունգ Է — Ու Ջինի մայրը
- Չո Ջե Յուն — Չո Դալգ Գու
- Օմ Հյո Սոպ — Դա Ջոնի հայրը
- Չհա Սու Յոն — Լի Յուն Ջու
Վարկանիշ Խմբագրել
Սերիա | Ցուցադրման ամսաթիվ | Վարկանիշ AGB Nielsen |
---|---|---|
01 | 20 հոկտեմբերի 2014 | 0.866 % |
02 | 21 հոկտեմբերի 2014 | 1.046 % |
03 | 27 հոկտեմբերի 2014 | 0.903 % |
04 | 28 հոկտեմբերի 2014 | 1.065 % |
05 | 3 նոյեմբերի 2014 | 0.828 % |
06 | 04 նոյեմբերի 2014 | 0.949 % |
07 | 10 նոյեմբերի 2014 | 0.807 % |
08 | 11 նոյեմբերի 2014 | 1.108 % |
09 | 17 նոյեմբերի 2014 | 0.907 % |
10 | 18 նոյեմբերի 2014 | 1.250 % |
11 | 24 նոյեմբերի 2014 | 0.804 % |
12 | 25 նոյեմբերի 2014 | 0.989 % |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Baek Byung-yeul (հոկտեմբերի 12, 2014)։ «Cartoon-inspired TV dramas on the way»։ The Korea Times։ Վերցված է 2014-11-21
- ↑ Choi Eun-hwa (սեպտեմբերի 12, 2014)։ «Kim So Eun, Lee Sang Yoon and Shin Sung Rok Confirmed for Drama Liar Game»։ enewsWorld։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-14-ին։ Վերցված է 2014-10-08
- ↑ Ko Hong-ju (սեպտեմբերի 23, 2014)։ «Lee Sang Yoon, Kim So Eun, Shin Sung Rok and More Gear Up for Drama Liar Game»։ enewsWorld։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին։ Վերցված է 2014-10-08