Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձան (Քիշնև)
Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձան (ռումիներեն՝ Monumentul în memoria victimelor deportărilor regimului comunist), խորհրդային տոտալիտար ռեժիմի ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որը կանգնեցվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, երկաթուղային կայարանի դիմաց, կայարանի հրապարակում։
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | քանդակ և victims of communism memorial? |
Ստեղծում | 2013 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Քիշնև |
![]() |
Պատմություն
խմբագրել2006 թվականից Մոլդովայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանի այգում նախատեսվում էր հուշարձան կանգնեցնել ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին։ Հուշարձանի վերջնական տեղադրումից առաջ դրա տեղում քարե սալաքար է տեղադրվել՝ «Aici va fi înalţat un monument în memoria viktimilor represiunilor staliniste» («Այստեղ հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ Ստալինյան բռնաճնշումների զոհերի» մակագրությամբ)։
2013 թվականի հուլիսի 26-ին Բելառուսում պատրաստված հուշարձանը տեղադրվել է նախատեսված վայրում[1]։ Հուշարձանը կոչվում է նաև «Ցավի գնացք» («Trenul Durerii»): Կոմպոզիցիան ներկայացնում է մարդկանց, որոնք սերտորեն խցկված են մեկ սյունակի մեջ, նրանք միաձուլվում են՝ կազմելով գնացք[2]։ Հուշարձանի չափերն են՝ 3 մետր բարձրություն և 12 մետր երկարություն։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից և կշռում է 15 տոննա։ Քանդակագործ` Յուրի Պլատոն:
Հուշարձանի արտադրությունն ու շրջակա տարածքի կազմակերպումն արժեցել է 24 մլն լեյ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Point.md: «На Привокзальной площади появился памятник жертвам депортаций», 26 июля 2013
- ↑ РИА Новый День: «Поезд боли» установлен в Кишиневе, 26 июля 2013
- ↑ «Открытие памятника «Поезд Боли» пройдет после установки пьедестала и обустройства сквера | PUBLIKA .MD». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
Աղբյուրներ
խմբագրել- В Кишиневе открыт памятник жертвам сталинских репрессий(չաշխատող հղում)