Սվյատոսլավ Միխայլուկ (ուկրաիներեն՝ Святослав Михайлюк, հունիսի 10, 1997(1997-06-10)[1], Չերկասի, Ուկրաինա), ուկրաինացի բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Կանզասի համալսարանի «Ջեյհոքս» բասկետբոլային թիմում։ Նախկինում հանդես է եկել Ուկրաինայի բասկետբոլի սուպերլիգայի «Չերկասի Մավպի» ակումբում (2012-2014)։

Սվյատոսլավ Միխայլուկ
Святослав Михайлюк
Դիրքը Հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Սվյատոսլավ Միխայլուկ
Святослав Михайлюк
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1997 (26 տարեկան)
Ծննդավայր Ուկրաինա Չերկասի, Ուկրաինա
Ազգություն Ուկրաինա Ուկրաինացի
Հասակ 2,03 մ
Քաշ 84 կգ
համալսարան Կանզասի համալսարան (2014-այժմ)
Կարիերայի պատմություն
Ուկրաինա Չերկասի Մավպի (2012–2014)
Մրցանակներ

  • ՖԻԲԱ-ի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնություն՝ խորհրդանշական հավաքական

Կենսագրության խմբագրել

Վաղ կյանքը խմբագրել

Ծնվել է Ուկրաինայի Չերկասի քաղաքում։ Մայրը՝ Իննան ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի է, իսկ հայրը՝ Յուրին, համալսարանում պատմության պրոֆեսոր։

Ուկրաինայի ազգային հավաքական խմբագրել

2013 թվականի ամռանը Ուկրաինայի երիտասարդական ազգային հավաքականի կազմում հանդես է եկել ՖԻԲԱ-ի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Առաջնության ժամանակ մեկ հանդիպման կտրվածքով միջինում հավաքել է 25, 2 միավոր, 8,0 անդրադարձ, 3,4 փոխանցում։ Առաջնության ավարտին ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։

Համալսարանային կարիերան խմբագրել

Վիրջինայի և Կանզասի համալսարանների կրթաթոշակային ծրագրերից Միխայլուկն ընտրում է վերջինինը և ընդգրկվում «Կանզաս Ջեյհոքս» համալսարանային թիմում։

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

Անհատական մրցանակներ խմբագրել

  • ՖԻԲԱ-ի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնություն՝ խորհրդանշական հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել