Սվետլանա Ախունդի Տատունց (ռուս.՝ Светлана Ахундовна Татунц, 1953, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի էթնոսոցիոլոգ, կոնֆլիկտոլոգ, Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ) համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր։

Սվետլանա Տատունց
ռուս.՝ Светлана Ахундовна Татунц
Ծնվել է1953
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունսոցիոլոգ, համալսարանի դասախոս և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանսոցիոլոգիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականին Բաքվում։ 1978 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, Մոսկվայի Պետական Համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի ասպիրանտուրան և ՄՊՀ սոցիոլոգիական ֆակուլտետի դոկտորանտուրան։ 1983 թվականից պատմական գիտությունների դոկտոր է, 1996 թ.-ից՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր (դիսերտացիայի թեման՝ «Էթնոսոցիոլոգիան որպես գիտություն»)։ Գիտական ստաժավորում է անցել Ռեգենսբուրգի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտում, Գերմանիա, 1995-1996 թթ.։ 1998- 2008 թթ. ՄՊՀ Սոցիոլոգիայի Ֆակուլտետի պրոֆեսոր էր, այնտեղ գիտական ուղղությունը էթնոսոցիոլոգիա ստեղծել է։ 2001 թվականին դաշնային կրթական ծրագիրը „ էթնոսոցիոլոգիա“ բոլոր Ռուսաստանի Դաշնության համալսարանների համար գրել է։ Ռուսական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ է։ 2008 թվականից ՄՊՀ Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր է։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Հրատարակել է ավելի քան 70 գիտական աշխատություններ էթնոսոցիոլոգիայի, քաղաքագիտության, հասարակագիտության բնագավառում, այդ թվում՝ գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և իտալերեն, հրատարակված արտասահմանում։

  • Наступит ли осень «национализма»? К вопросу о нации, национализме и национальной политике, М. 1995 г.
  • Interethnische Widersprüche und Konflikte in der Nordkaukasus-Region der Russischen Föderation. In։ Robert Hettlage (Hrsg.) Kollektive Identität in Krisen. Ethnizität in Region, Nation, Europa. Opladen։ Westdeutscher Verlag 1997, S. 216 - 226 (Межэтнические противоречия и конфликты на Северном Кавказе Российской Федерации. В кн.։ Роберт Хеттлаге (изд.) Коллективная идентичность в кризисе. Этничность в регионе, в нации, в Европе.)
  • Этнополитические конфликты и геополитические факторы (научная редакция, автор։ Аршба О.И.), М. 1998 г.
  • Этносоциология, М. 1999 г.
  • Нация и национализм. История и теория в текстах и документах, М. 2002 г.
  • Иммиграция, интеграция натурализация. Опыт западноевропейских стран (научная редакция, автор։ Аршба О.И.), M. 2012 г.

Արտաքին հղում խմբագրել