«Սպիտակ բադիկը» (ռուս.՝ Белая уточка), ռուսական ժողովրդական հեքիաթ, որը կազմվել է Ալեքսանդր Աֆանասևի կողմից և ներառվել «Նառոդնիյե ռուսկիե սկազկի» հավաքածուի մեջ։

«Սպիտակ բադիկը»
Տեսարան հեքիաթի գեղարվեստական պատկերազարդումից
ՏեսակՌուսական ժողովրդական հեքիաթներ
Ժանրհեքիաթ
ՀեղինակԱլեքսանդր Աֆանասև
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
 The White Duck

Հետագայում շոտլանդացի գրող Էնդրյու Լենգը այն ներառել է «Դեղին կախարդական գրքի» մեջ[1]։

Բովանդակություն խմբագրել

Ըստ հեքիաթի բովանդակության՝ արքան ճանապարհորդելու համար ստիպված էր հեռանալ իր նորահարսից։ Նախքան այդ, նա խստորեն արգելում է կնոջը՝ լսել վեհերոտ խորհուրդներ և շփվել վատ շրջապատի կանանց հետ։ Սակայն նախանձոտ, չարամիտ վհուկը կախարդեց նրան և վերածեց սպիտակ բադի՝ ինքնին զբաղեցնելով թագուհու պաշտոնը։ Մինչդեռ սպիտակ բադը մի բույն կառուցեց, երեք ձու դրեց և ապա ծնեց երկու էգ, փամփլիկ ձագերի և մի արու բադիկի։ Մայր բադն արգելեց իր ձագերին մոտենալ ամրոցին՝ զգուշացնելով, որ այնտեղ չար կախարդ կա, սակայն հետաքրքրասեր ձագուկները մի օր շրջանցեցին մոր խոսքը և գնացին դժգույն ամրոցին ընդառաջ։

Կախարդը նկատեց նրանց և հարցուփորձ անելուց հետո հասկանալով, թե ովքեր են նրանք, սպանեց փոքրիկ բադիկներին։ Շուտով մայր-բադը նկատեց իր ձագերի բացակայությունը փնտրելով վերջիններիս գտավ նրանց անշնչացած։ Մայր-բադին նկատեց արքան և հրամայեց բռնել թռչնին։ Նրա դրանիկները չկարողացան բռնել բադին, սակայն կախարդված թագուհին ինքը գնաց ամուսնուն ընդառաջ և թագավորի ձեռքերում վերածվեց կնոջ։

Արքան հրամայեց կաչաղակին բերել ծառի բնում պահվող կախարդական ջուրը, որի միջոցով էլ սատկած բադիկները վերածվեցին երեք քնքուշ երեխաների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The White Duck from The Yellow Fairy Book.