Սպիտակաձյունիկ (ֆիլմ, 2011)
«Սպիտակաձյունիկ» (անգլ.՝ Snow White: The Fairest of Them All), 2001 թվականի հեռուստատեսային ֆենտեզի ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Քերոլայն Թոմփսոնը հատուկ Hallmark Entertainment ընկերության համար։ Գլխավոր դերը կատարել է Քրիստին Քրոյկը։ Ֆիլմն ստեղծվել է Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հիման վրա, որ նրանք գրել են 1812 թվականին։
Սպիտակաձյունիկ անգլ.՝ Snow White: The Fairest of Them All | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և արկածային ֆիլմ |
Հիմք | Սպիտակաձյունիկ |
Թվական | 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քերոլին Թոմփսոն |
Պրոդյուսեր | Քերոլին Թոմփսոն |
Սցենարի հեղինակ | Քերոլին Թոմփսոն |
Դերակատարներ | Միրանդա Ռիչարդսոն, Քրիստին Քրոյկ, Tyron Leitso?, Քլենսի Բրաուն, Ուորիկ Դևիս, Մայքլ Ջեյ Անդերսոն, Վինսենթ Սկիավելլի և Թոմ Իրվին |
Երաժշտություն | Michael Convertino? |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Տևողություն | 93 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի սյուժեն ծավալվում է հեքիաթային թագավորությունում, որը կառավարում է թագուհի Էլսպետը (Միրանդա Ռիչարդսոն)։ Նա փորձում է ամեն կերպ ազատվել իր խորթ աղջկանից՝ Սպիտակաձյունիկից (Քրիստին Քրոյկ), որը գահի հավակնորդն է։ Սպիտակաձյունիկը խորթ մոր մոտից փախչում է անտառ, որտեղ գտնում է ընկերներ ի դեմս թզուկների, և նրանց միասին մտածում են, թե ինչպես գահընկեց անեն թագուհուն։
ԴերերումԽմբագրել
- Քրիստին Քրոյկ – Սպիտակաձյունիկ
- Միրանդա Ռիչարդսոն – Էլսպետ թագուհի, Սպիտակաձյունիկի խորթ մայրը
- Թայրոն Լեյտսո – հիասքանչ արքայազն Ալֆրեդ
- Վերա Ֆարմիգա – Ժոզեֆինա, Սպիտակաձյունիկի մայրը
- Թոմ Իրվին – Ջոն, Սպիտակաձյունիկի հայրը
- Քլենսի Բրաուն – երազանքներ կատարող
- Մայքլ Ջեյ Անդերսոն – Կիրակի, թզուկների գլխավորը
- Մայքլ Գիլդեն – թզուկ Երկուշաբթի
- Մայք Թրոմբինո – թզուկ Երեքշաբթի
- Վինսենտ Սկյավելլի – թզուկ Չորեքշաբթի
- Պեննի Բլեյք – թզուկ Հինգշաբթի
- Մարտին Կլեբա – թզուկ Ուրբաթ
- Ուորվիկ Դևիս – թզուկ Շաբաթ
- Խոսե Սունիգա – Հեկտոր, որսորդ
ԹողարկումԽմբագրել
Պրեմիերային ցուցադրությունը կայացել է ABC ալիքով 2001 թվականի հոկտեմբերի 28-ին որպես «The Wonderful World of Disney» հաղորդման մի մաս, ինչպես նաև ֆիլմը թողարկվել է Եվրոպայի և Միջին Արևելքի կինոթատրոններում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Erickson Hall։ «Snow White: The Fairest of Them All»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2008-ին։ Վերցված է դեկտեմբերի 24, 2012