Սպեսարտիտ
Սպեսարտիտ, մուգ գույնի երակային ապար, բաղկացած միջին պլագիոկլազից (անդեզին), եղջրախաբից կամ մոնոկլինային պիրոքսենից (դիոպսիդ-ավգիտ)։ Մանրահատիկ է, միատարր։ Երբեմն հանդիպում են խոշոր բյուրեղներ (պորֆիրային ցաներ)։ Սպեսարտիտ մտնում է լամպրոֆիրների խմբի մեջ։ Առաջանում է փոքր խորության գրանիտային զանգվածների բյուրեղացման վերջին փուլերում։ Հավանաբար ներկայացնում է ջրով հարուստ, համեմատաբար ցածր ջերմաստիճանային մագմայի բյուրեղացման նյութ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Spessartite_%28roccia%29.jpg/220px-Spessartite_%28roccia%29.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 69)։ ![]() |