Սուֆրաժիստի թաշկինակ
Սուֆրաժիստի թաշկինակ (Suffragette Handkerchief), Ուեսթ Հոթլիի Քահանայապետի տանը (անգլ.՝ The Priest House) ցուցադրվող թաշկինակ:
Թաշկինակի վրա ասեղնագործված է վաթսունվեց ստորագրություն և երկու շարք անվան սկզբնատառեր: Ստորագրությունները հիմնականում պատկանում են Հոլոուեյ բանտի այն կին բանտարկյալներին, որոնք դատապարտվել էին 1912 թվականի մարտին Կանանց սոցիալ-քաղաքական միության սուֆրաժիստների ցույցերի ժամանակ անհնազանդության ակցիաների `շինությունների ցուցափեղկեր, պատուհաններ կոտրելու համար: Անկարգությունների շարժառիթը բողոքն էր բանտում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, խիստ վերահսկողության ենթարկելու դեմ[1][2]:
Ծագում
Ենթադրվում է, որ թաշկինակը առաջինը սկսել է ասեղնագործել Մերի Էնն Հիլիարդը, որն այն պահել է իր խուցընկերների համար որպես հուշանվեր, իսկ հետագայում նվիրաբերել Բրիտանական բուժքույրերի քոլեջի արխիվին[3]։ Այդ մասին հիշատակվել է «British Journal of Nursing» ամսագրի ( Բուժքույրերի բրիտանական ամսագիր) 1942 թվականի մարտ ամսվա համարում։
Հայտնի է, որ թաշկինակի վրա ստորագրություն թողած 66 կանանցից 61-ը ձերբակալվել են 1912 թվականի մարտին պատուհանները ջարդուփշուր անելու ժամանակ․ նրանք դատապարտվել են երկուսից մինչև վեց ամիս բանտարկության: Կանանցից 16-ը այդ ժամանակ պաշտոններ են զբաղեցրել Կանանց հասարակական-քաղաքական միության տեղական մասնաճյուղերում, մինչդեռ 18-ը նախկինում բանտարկված են եղել կանանց ընտրական իրավունքի օգտին իրենց գործողությունների համար, առնվազն չորսն էլ ձերբակալվել են ավելի ուշ: Կանանցից 24-ը մասնակցել է 1912 թ․ հացադուլներին, նրանցից տասնհինգի նկատմամբ կիրառել են հարկադրական կերակրման մեթոդներ (forcibly-fed, Մեծ Բրիտանիայում հարկադիր կերակրումը շատ հին կիրառություն ուներ)։ Կանանց սոցիալ-քաղաքական միության ⟨WSPU⟩ ղեկավարությունը այս կանանց պարգևատրել է Հացադուլի մեդալ:
Հետագա սեփականացում և ցուցադրություն
Հայտնի չէ, թե 1956 թվաակնին Բրիտանական բուժքույրերի քոլեջի փակվելուց հետո «Սուֆրաժիստի թաշկինակը» ինչպես է 1960-ականներին հավաքածուից հայտնվել Ուեսթ Հոթլիի (West Hoathly) Քահանայական տան (Priest House ) վերակացու Դորա Առնոլդի խառը իրերի ցուցահանդես-վաճառքում։ Հայտնի չէ նաև, թե թաշկինակը ինչ առնչություն ունի Ուեսթ Հոթլի գյուղի հետ, հայտնի է միայն այն, որ Քահանայապետի տան սեփականատեր Ջոն Գոդվին Քինգի դուստր Ուրսուլան 20-րդ դարի սկզբին «Կանանց ընտրական իրավունքի համայնք» միջազգային կազմարկերպության անդամ էր։
Հետազոտությունները շարունակվում են, Թաշկինակը ցուցադրված է թանգարանի առաջին հարկում, և հասանելի են միայն ստորագրողների ցուցակը և նրանց ակտիվության վերաբերյալ որոշ նշումներ։
2018 թ․ սեպտեմբերից 2019 թ․ հունվար ամիսներին Սուֆրաժիստի թաշկինակը ցուցադրվել է Բժիշկների թագավորական քոլեջում՝ «500 տարի կանայք բժշկության մեջ» ցուցահանդեսում՝ «Այս տագնապալի հարցը» ակցիայի շրջանակներում: Ցուցադրության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր շոտլանդացի բժիշկ Ալիս Ստյուարտ Քերի (1853–1943թթ.) ստորագրությունը: Նա Բիրմինգհեմի մանկական հիվանդանոցի վիրաբույժ էր, երեխաների Վիրալ մանկական հիվանդանոցի` պատվավոր բժիշկ։ Դոկտոր Քերը Բիրքենհեդի Կանանց ընտրական իրավունքի միության ակտիվիստներից էր․ շատերի հետ նա էլ է 1912-ին դատապարտվել և երեք ամիս անցկացրել Հոլոուեյ բանտում՝ Հարրոդսի պատուհանը ջարդելու համար (Հարրոդս («Harrods»)՝ Լոնդոնի ամենահայտնի հանրախանութներից մեկը):
Տես նաև
- Էմմելին և Քրիստաբել Պանկհերսթի հուշահամալիր (Emmeline and Christabel Pankhurst Memorial)
- Հոլոուեյ կրծքանշան (Holloway brooch)
- Holloway դրոշակ (Holloway banner)
- Հացադուլի կրծքանշան (Hunger Strike Medal)
- Ընտրական իրավունքի զարդեր (Suffrage jewellery)
- ↑ «The Suffragette Handkerchief at the Priest House, West Hoathly» (PDF). Priest House. Museum of New-Zealand. Վերցված է 21 September 2021-ին.
- ↑ «Marking Suffrage Day - remembering Frances Parker». Te Papa’s Blog (անգլերեն). 2016-09-18. Վերցված է 2019-12-21-ին.
- ↑ «Prison embroidery by Suffragettes, 1905 - 1914». Selvedge Magazine. 27 May 2016. Վերցված է 2019-12-21-ին.