Անատոլի Մասլյոնկին
Անատոլի Մասլյոնկին (1930թ․ հունիսի 29, Մոսկվա-1988թ․ մայիսի 16,Մոսկվա), Խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1956 թ[2])։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957)։
Անատոլի Մասլյոնկին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1930[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 16, 1988 (57 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Shcherbinskoye cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
Իր մարզական կարիերան սկսել է Դինամոյի (Մոսկվա) և Կրասնի Պրոլետարի գործարանի ակումբային թիմերում։
Խորհրդային Միության հավաքականի խաղացող 1955-1962 թթ.: ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 33 հանդիպում։ Նա վեց անգամ ընդգրկվել է 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (չորս անգամ՝ № 1 1959-1962 թթ.)։
Նա խաղացել է Մոսկվայի «Սպարտակում» և Յարոսլավլի «Շիննիկում»։ Բարձրագույն լիգաներում անցկացրել է 250 հանդիպում։ Ֆեդոր Չերենկովի առաջին մարզիչը։[3]
ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Ձեռքբերումներ[3]
- Օլիմպիական չեմպիոն 1956 թ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն 1960 թ
- ԽՍՀՄ չեմպիոն (3)՝ 1956, 1958, 1962 թթ
- ԽՍՀՄ գավաթի հաղթող 1958, 1963 թ
- Երիտասարդների և ուսանողների համաշխարհային սպորտային խաղերի հաղթող (փառատոնի շրջանակներում), Հելսինկի. 1962 թ.
- ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող 1956 թ
Անձնական կյանք
Կինը՝ Վալենտինա Անդրեևնա: Երկու երեխա՝ դուստր Ալլա (ծնված 1960 թ.) և որդի Եվգենի (ծնված 1970 թ.):[3]
Ծանոթագրություններ
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ В Комитете по физкультуре и спорту // Советский спорт (газета). — 2 октября 1956, № 117. — с. 2.
- ↑ 3,0 3,1 3,2 «Шипы и розы Анатолия Маслёнкина». Արխիվացված է օրիգինալից 2016-12-21-ին. Վերցված է 2016-12-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
- Պավել Ալեշին. Անատոլի Մասլենկին. ֆուտբոլ Նեսկուչնի այգում. - 2012. - 230 էջ.