Մետրոյի շապիկ, չափից ավելի մեծ հագուստ, որը հագնում են կանայք շոգ օրերին տեղաշարժվելիս իրենց պաշտպանելու համար[1][2]։ Այս ոճի նպատակն է պաշտպանել կանանց անցանկալի հայացքներից, սեքսիստական արտահայտություններից և թշնամական ու անբարյացակամ վերաբերմունքից[3]։ Այս մոտեցումն օգտագործում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կանայք[3]։

Նախապատմություն

Հասարակական տրանսպորտում տղամարդկանց անցանկալի ուշադրությունից խուսափելու համար մեծ չափսերով շապիկներ հագնելու միտումը սկսվել է Նյու Յորք քաղաքում: Շարժումը բավականին լայն տարածում է գտել[4], երբ #SubwayShirt հեշթեգով հոլովակները սկսել են միլիոնավոր դիտումներ հավաքել[3]։

Մեծ Բրիտանիայում համաձայն ՄԱԿ-ի կանայք կազմակերպության աջակցությամբ իրականացված հարցումների՝ կանանց 71%-ը հասարակական վայրերում ենթարկվել է որևէ տեսակի սեռական ոտնձգության[5]։

Չնայած որ «մետրոյի շապիկ» արտահայտությունը նոր է, ոտնձգություններից խուսափելու նպատակով հագուստի ընտրություն կատարելը նոր երևույթ չէ։ 2016 թվականին Ֆրանսիայում Տրանսպորտի օգտագործողների կազմակերպությունների ազգային ֆեդերացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցված կանանց 48%-ը խոստովանել է, որ փոխել են իրենց հագուստները շարժվելու համար, օրինակ՝ կիսաշրջազգեստի փոխարեն տաբատ հագնել կամ շարֆով կամ մեծ սվիտերով ծածկել դեկոլտեն[3]։

Մեկնաբանություններ

Ըստ ՏիկՏոկի որոշ օգտատերերի՝ հագուստով ծածկվելը նախատեսված է ուշադրությունը մարմնից հեռացնելու համար։ Համաձայն Լեորա Տանենբաումի՝ ՏիկՏոկները, որոնք խրախուսում են «մետրոյի շապիկ» հագնելը, նպաստում են հասարակական վայրերում բռնությունների և սեռական ոտնձգությունների հետևանքով առաջացած վնասի մասին իրազեկվածության բարձրացմանը: Չնայած նման շապիկ հագնելիս կինը կարող է ավելի պաշտպանված զգալ, Տանենբաումը նշում է, որ դա պահանջ չէ[2]։

Այս ոճը ՏիկՏոկի որոշ օգտատերերի կողմից նկարագրվել է որպես «նորաձևության անվտանգության շերտ» և «տխուր, բայց անհրաժեշտ» երևույթ: Մյուսները նշել են, որ հետևում են այս ոճին հատկապես ուղևորափոխադրող ծառայություններից օգտվելիս, ինչպիսիք են Uber-ը կամ Lyft-ը[6]։

Ծանոթագրություններ

  1. Cheong, Charissa. «Women are encouraging each other to wear 'subway shirts' on public transport to shield their summer looks from the eyes of 'strange men'». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-27-ին.
  2. 2,0 2,1 Demopoulos, Alaina (2023-05-16). «The women wearing 'subway T-shirts' over outfits to avoid creepy stares». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023-05-27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Harassment in transport: when women try to protect themselves with a "subway shirt" -». News in France (ամերիկյան անգլերեն). 2023-05-25. Վերցված է 2023-05-27-ին.
  4. «Sad reason women are wearing a baggy T-shirt on public transport». news.com.au. Վերցված է 27 May 2023-ին.
  5. «Women Wearing 'Subway Shirts' Shows How Unsafe Public Transport Still Is». HuffPost UK (անգլերեն). 2023-05-21. Վերցված է 2023-06-06-ին.
  6. «Women are wearing 'subway shirts' over outfits to deter 'creepy' men». The Independent (անգլերեն). 2023-05-20. Վերցված է 2023-06-06-ին.