Վլադիմիր Վիսոցկի (նկարիչ)
Վլադիմիր Պետրովիչ Վիսոցկի (ռուս.՝ Владимир Петрович Высоцкий, հունվարի 13, 1911, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1983), խորրդային նկարիչ, նկարազարդող, դիմանկարիչ։
Վլադիմիր Վիսոցկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1911 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1983 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարազարդող և դիմանկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1911 թվականի հունվարի 13-ին Սանկտ Պետերբուրգում: 1926 թվականին ավարտել է յոթնամյա դպրոցը և 1928-1930 թվականներին սովորել Մոսկվայում՝ Ի. Ի. Մաշկովի հեղափոխության նկարիչների ասոցիացիայի (ՀՆՄ) ստուդիայում։
1928 թվականից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ 1932 թվականին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։
1936-1940 թվականներին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան արվեստի ինստիտուտը (օֆորտի դասարան)։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1942 թվականից ծառայել է որպես «Вперёд, за Родину!» ճակատային թերթի նկարիչ Հյուսիս-Կովկասյան ճակատում։
Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայություն», «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով:
Պատերազմի ավարտին՝ 1945-1949 թվականներին, վարչական ծառայության կապիտանի կոչումով ծառայել է Մ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայում:
1946 թվականին մասնակցել է Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսին[1]։
Հետագա տարիներին եղել է «Օգոնյոկ» ամսագրի հաստիքային նկարիչ։
Աշխատել է որպես գրքի նկարազարդող՝ համագործակցելով «Московский рабочий», «Детская литература» հրատարակչությունների, «Մուրզիլկա» մանկական ամսագրի հետ[2][3][4]։
1970 թվականին պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով:
Վլադիմիր Վիսոցկին մահացել է 1983 թվականին:
Ծանոթագրություններ
- ↑ Всесоюзная художественная выставка: живопись, скульптура, графика: каталог. — Издание Государственной Третьяковской галереи, 1946—111 с. — стр. 48
- ↑ «Работы художника В. Высоцкого». Արխիվացված օրիգինալից 2024-01-19-ին. Վերցված է 2024-01-19-ին.
- ↑ «Книги, проиллюстрированные Владимиром Петровичем Высоцким». Արխիվացված օրիգինալից 2024-01-19-ին. Վերցված է 2024-01-19-ին.
- ↑ Высоцкий В. П. — Снайпер Л. Павлюченко. 1942 Արխիվացված է Հունվար 19, 2024 Wayback Machine-ի միջոցով: // из собрания МОХМ , Выставка «70 лет Победы» в Русском музее
Գրականություն
- Высоцкий Владимир Петрович // Русские художники XVIII—XX веков: свод. список художников, встречающихся в справ. лит. / Соловьёв В. Д. — М. : Эксперт-клуб, 2005. — 429 с. — стр. 78
Արտաքին հղումներ
- Высоцкий Владимир Петрович // Студия военных художников имени М. Б. Грекова