Ոդիսականը Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի նկարը, որը մարմնավորում է Հոմերոսի համանուն պոեմի կանացի կերպարը: Նկարը ստեղծվել է 1850 թվականին։ Այժմ այն գտնվում է Լիոնի գեղարվեստի թանգարանում[2]:

Ոդիսականը
տեսակգեղանկար
նկարիչԴոմինիկ Էնգր
տարի1850
բարձրություն61 սանտիմետր
լայնություն55 սանտիմետր
գտնվում էԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան
հավաքածուԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան
Ծանոթագրություններ

Պատմություն

Այս աշխատանքը հին հունական էպոսի՝ Ոդիսականի անձնավորումն է, որը վերագրվում է Հոմերոսին։ Այն համարվում է գրականության մեծագույն գլուխգործոցներից և Իլիականի հետ միասին՝ եվրոպական քաղաքակրթության երկու հիմնադիր պոեմներից մեկը։ Էնգրի նկարած կինը Ոդիսականի անձնավորումն է և ի սկզբանե ներկայացված է եղել նրա մեկ այլ աշխատանքում՝ «Հոմերոսի ապոթեոզում» (1827 թվական):

1923 թվականին բանկիր Ժոզեֆ Ժիլետը կտակել է Ոդիսականը Լիոնի գեղարվեստական թանգարանին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 JocondeLab — 2014.
  2. Madeleine Vincent, La peinture des XIXe et XXe siècles, Éditions de Lyon, 1956 (French)

Արտաքին հղումներ