Անտառային եղբայրներ (վիպակ)

10:17, 30 Մայիսի 2024 տարբերակ, Մարի8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

«Անտառային եղբայրներ (Դավիդովշչինա)» (ռուս.՝ «Лесные братья (Давыдовщина)»), Արկադի Գայդարի պատմաարկածային վիպակը (որոշ աղբյուրներում այն կոչվում է պատմահեղափոխական[1])։ Առաջին անգամ աննշան կրճատումներով տպագրվել է 1927 թվականի մայիսի 10-ից հունիսի 12-ը Սվերդլովսկի «Уральский рабочий» թերթում[1][2]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում վիպակը տպագրվել է Ուսոլիեի «Սմիչկա» թերթում[1][2]։ Այդ ժամանակվանից մինչև 1987 թվականը «Անտառային եղբայրները» ոչ մի անգամ չի հրատարակվել[1][2]։

Անտառային եղբայրներ
Գրվել է1927

Սյուժե

«Անտառային եղբայրներ» վիպակի ոճն ու թեման, ինչպես և դրա սյուժեն ու գործողության զարգացման ժամանակը ընթերցողները համեմատում են Արկադի Գայդարի ավելի վաղ շրջանի «Жизнь ни во что (Лбовщина)» վիպակի հետ: «Անտառային եղբայրները» Ալեքսանդր Լբովի մասին գրքի յուրօրինակ շարունակությունն է։

Ուրալի զինյալների խումբը՝ բանվորներ Ալեքսեյ և Իվան Դավիդով եղբայրների ղեկավարությամբ, իրականացնում են մի շարք ահաբեկչական գործողություններ Ալեքսանդրովսկու գործարանի և Լունևսկի ածխի հանքավայրերի մոտակայքում, որոնք գտնվում են Պերմի նահանգի հյուսիսում: Սկզբնական շրջանում դավիդովյան ջոկատը կապված է Պարտիզան Ալեքսանդր Լբովի հետ[2]։

Ստեղծման պատմություն

Արկադի Գայդարը աշխատել է պատմվածքի վրա 1927 թվականի սկզբին՝ Պերմ և Եկատերինբուրգ կարճատև այցի ժամանակ։ Ինչպես նշում է գրողը նախաբանում, «Անտառային եղբայրները» ստեղծվել է պատմական հիմքի վրա, և հորինված են միայն երկրորդական կերպարները։

Մեկ տարի առաջ աշխատանքային նյութեր հավաքելու նպատակով նա այցելել էր Ալեքսանդրովսկ, որտեղ երկու օր մնացել է ոմն Տիմշինի այրու մոտ, որն աջակցել է Դավիդով եղբայրներին։ Տիմշինայի հիշողությունների համաձայն՝ Գայդարը հետաքրքրվել է նույնիսկ ամենաչնչին մանրամասներով։ Ալեքսանդրովսկից հեռանալիս գրողն ասացել է․

  Ես գիրք կգրեմ Դավիդովների մասին[3]: Չի կարելի մոռանալ խիզախ մարդկանց։  

Արկադի Գայդարի երկրորդ Ուրալյան վիպակը՝ «Անտառային եղբայրները», առաջին հրապարակումից հետո ունեցել է փայլուն հաջողություն[2]։ «Уральский рабочий» թերթի ընթերցողները, որոնք սովոր էին մանր կենցաղային պատմությունների, հիացել են սուր, հետաքրքրաշարժ սյուժեով[2]։

Քննադատություն

«Անտառային եղբայրներ» վիպակի մասին խորհրդային գրող և լրագրող Պավել Բաժովն ասել է․

  Նման պայմաններում նկատելի գրական երևույթ էր, երբ «Уральский рабочий» թերթի էջերում սկսեց տպագրվել Արկադի Գայդարի վիպակը, որն այդ ժամանակ աշխատում էր թերթում... Միգուցե դրանում շատ գրական թերություններ կային... բայց ես հիշում եմ, թե ինչ մեծ տպավորություն թողեց այս պատմությունը ընթերցողների վրա: Ըստ երևույթին, մարդիկ անմիջապես զգացին, որ նոր մարդ է եկել, ով հետաքրքրաշարժ և պարզ կերպով բացահայտեց հեղափոխական ռոմանտիկայի թեման։
 

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 А. П. Гайдар «Лесные братья. Ранние приключенческие повести». — Москва: Правда, 1987
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 А. Никитин «Дорогою поисков»
  3. А. Мочалин "Люди смелые, мужественные". — «Звезда», 26 сентября 1964 года
  4. Бажов П. Сочинения: В 3 томах. Т. 3. — М., 1976, с. 422

Արտաքին հղումներ