Գայդարի ֆորում

16:44, 4 Մայիսի 2024 տարբերակ, Tiruhi M (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Գայդարովյան ֆորում, Ռուսաստանում տնտեսության ոլորտում անցկացվող ամենամյա, միջազգային, գիտագործնական համաժողով է։ Համաժողովն անցկացվում է 2010 թվականից սկսված և կրում է ռուս լիբերալ ռեֆորմիստ Եգոր Գայդարի անունը։

Ֆորումի անցկացման վայրը Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և Հանրային ծառայության ակադեմիան է: 2018 թվականին ֆորումի նախագահն էր Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի նախկին առաջին տեղակալ՝ Իգոր Շուվալովը:

2019 թվականին, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականի համաձայն, համաժողովի կազմկոմիտեն կգլխավորի կառավարության նախագահի առաջին տեղակալ-Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Գաղափարապես, Գայդարի ֆորումը Մոսկվայի տնտեսական ֆորումի անալոգն է[1][2][3][4][5]:

Շվեդ տնտեսագետ՝ Անդերս Օսլունդի խոսքով, համաժողովում ընդունված չէ քննարկել Ռուսաստանի տնտեսության և տնտեսական քաղաքականության խնդրահարույց հարցերը: Նման հարցերի թվում Օսլունդը նշում է Ռուսաստանում մասնավոր սեփականության բացակայությունը[6]:

References

Արտաքին հղումներ

  • Гайдаровский форум: министры поспорили о пенсиях
  • Восканян Елена (2016). «Гайдаровский форум-2016: взгляд в будущее». Стратегические Решения И Риск-Менеджмент (Стратегические решения и риск-менеджмент ed.). 1 (94): 8–13.
  • Малая Анастасия (2013). «Гайдаровский форум – 2013 как форма публичной дискуссии об эффективном социальном партнерстве между государством и обществом». Известия Волгоградского Государственного Педагогического Университета (Известия Волгоградского государственного педагогического университета ed.). 8 (83): 116–118.