Սննդի մատակարարման անկանխիկ կանխավճարային համակարգ

11:48, 4 Մայիսի 2024 տարբերակ, Sonazak21 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Սննդի մատակարարման անկանխիկ կանխավճարային համակարգ,(POS) տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս գործարքներ կատարել գնման պահին կանխիկի բացակայության դեպքում[1]: Այն օգտագործվում է ճաշարաններում, մասնավորապես՝ դպրոցներում։ Տեխնոլոգիայի օգտագործումը ընդլայնվել է՝ ներառելով այնպիսի երաժշտական ​​փառատոներ, ինչպիսիք են Օտտավա Բլյուզֆեստը և Վայրիլս ֆեստիվալը, որտեղ համակարգը ինտեգրվել է (RFID) ձեռքի ժապավենների մեջ[2][3]:

Համակարգ

Համակարգի օգտվողներն ունեն պրոֆիլ, որը պահպանում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են հաշվի մնացորդը, անձնական տվյալները և լուսանկարը ստուգման նպատակով[1]։ Անկանխիկ սննդի մատակարարման համակարգերը կարող են կիրառել օգտագործողի նույնականացման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են PIN մուտքագրումը[4], մատնադրոշմումը[4], թվային քարտերը[4], լուսանկարների ճանաչումը[4], էլեկտրոնային բանալիների շղթաները[4] և սմարթ քարտերը[4]։

Բրիտանական ավագ դպրոցի համար անկանխիկ սննդի համակարգի ստեղծման արժեքը կազմել է մոտավորապես 21,000 ֆունտ ստեռլինգ 2012թ. տարրական դպրոցների համար այն կազմում էր 7500 ֆունտ[4]: Համակարգերը պահանջում են տարեկան սպասարկում՝ մոտավորապես 2500 ֆունտ ստեռլինգ ավագ դպրոցների համար և 1000 ֆունտ՝ տարրական դպրոցների համար[4]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Cashless Catering in Secondary Schools». Aberdeenshire Council. Արխիվացված է օրիգինալից 3 September 2012-ին. Վերցված է 14 August 2012-ին.
  2. «Canadian festival aims to go completely cashless». sQuid. 18 July 2012. Արխիվացված է օրիգինալից 8 August 2012-ին. Վերցված է 14 August 2012-ին.
  3. «A FLICK OF THE WRIST: RFID WRISTBANDS FOR EXHIBITIONS». Exhibition News. 9 August 2012. Արխիվացված է օրիգինալից 12 August 2012-ին. Վերցված է 14 August 2012-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «An Independent Review of Cashless Catering Systems» (PDF). School Food Trust. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-08-07-ին. Վերցված է 14 August 2012-ին.