Վեցերորդը
«Վեցերորդը» (ռուս.՝ «Шестой»), խորհրդային արկածային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է Մ. Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում 1981 թվականին ռեժիսոր Սամվել Գասպարովի կողմից։
Վեցերորդը ռուս.՝ Шестой | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | վեստեռն |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սամվել Գասպարով[1] |
Սցենարի հեղինակ | Ռամիզ Ֆատալիև |
Դերակատարներ | Սերգեյ Նիկոնենկո |
Օպերատոր | Oleksandr Kovalchuk? |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1982 թվականի ապրիլին։
Սյուժե
Գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո։ Միլիցիայի նոր պետ Գլոդովը դառնում է մի փոքրիկ քաղաքի թվով վեցերորդ ոստիկանապետը։ Նախորդ հինգ ոստիկանապետերը սպանվել էին Վախրամեևի հանցավոր խմբավորման կողմից: Գլոդովը ցանկանում է հաշվեհարդար տեսնել հանցագործների խմբավորման հետ և դրա համար հավատարիմ մարդկանց թիմ է հավաքում։ Գլոդովի նախկին ծառայակիցներն են բժիշկ Ալեքսանդրը և հովիվ Օխրիմը, վարսահարդար Պավլիկը, ինչպես նաև կրկեսի արտիստ Նիկիտան և երիտասարդ ոստիկան Լուշկովը։ Նրանք պետք է անհավասար պայքար մղեն ավազակների դեմ։
Հանդուգն գործողության արդյունքում Գլոդովին հաջողվում է բացահայտել չարագործին, սակայն այդ ընթացքում զոհվում է նրա գրեթե ամբողջ ջոկատը։
Գլխավոր դերերում
- Սերգեյ Նիկոնենկո - Ռոման Գրիգորևիչ Գլոդով
- Վլադիմիր Գրամկով - Պավլիկ
- Միխայիլ Պուգովկին - Միրոնիչ
- Եվգենի Բակալով - Արիստարխ Լուշկով
- Տիմոֆեյ Սպիվակ - Ալեքսանդր
- Սերգեյ Ուլյանով - Նիկիտա
- Մախարբեկ Կոկոև - Օխրիմ
Դերերում
- Միխայիլ Կոզակով - Դանիլևսկի
- Լարիսա Բելոգուրովա - Օլգա
- Նինա Մենշիկովա - Օլգա Վասիլևնա
- Մարինա Յակովլևա - Ելիզավետա
Էպիզոդներում
- Վիկտոր Մելնիկով - Միրիկով, ջութակահար
- Բորիս Գիտին - ավազակ
- Գեորգի Միլյար - ծերունի շախմատիստ
- Ալեքսանդր Գալիբին - Վախրամեևի ավազակախմբի նշանառու և կապավոր
- Սերգեյ Նիկոլաև - պանդոկապան
- Լևան Զաքարեիշվիլի, Գերա Գուջեջիանի, Մ. Գուրևիչ, Վլադիմիր Դմիտրիև, Վալերի Յանկլովիչ
- Լուսագրերում նշված չեն.
- Իգոր Կլաս - Կորիտին, ոստիկանության պետ
- Գրիգորի Լամպե - Լյովա Զուտիրկո, դերձակ
- Օլեգ Ֆեդուլով (կասկադյոր) - ավազակ
- Վիկտոր Անդրիենկո, Հուսեյն Ախունդով
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակ՝ Ռամիզ Ֆատալիև
- Բեմադրող ռեժիսոր՝ Սամվել Գասպարով
- Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Կովալչուկ[2]
- Բեմադրող նկարիչ՝ Նոյ Սենդերով
- Զգեստների դիզայներ՝ Լիդիա Կոնյախինա
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Զուբով
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Գոլև
- Ռեժիսոր՝ Ամուրբեկ Գոբաշիև
- Խմբագիր՝ Վ. Կիբալնիկովա
- Օպերատորներ՝ Անատոլի Բուրավչիկով, Բ. Ֆիլիմոնիխին
- Նկարիչ-գրիմարարներ՝ Ալեքսեյ Սմիրնով, Տ. Սմիրնովա
- Մոնտաժող՝ Տատյանա Մալյավինա
- Ռեժիսորի օգնականներ՝ Ս. Շադրինա, Ա. Դեմին
- Օպերատորի օգնական՝ Վ. Մենշիկով
- Խորհրդատու՝ ոստիկանության գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Պ. Ա. Օլեյնիկ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
- Ֆիլմի տնօրեն՝ Ռոման Կոնբրանդտ
- Հնարքների բեմադրիչ՝ Ալեքսանդր Ֆիլատով
Լրացուցիչ փաստեր
- Ֆիլմը նկարահանվել է Շոստկինսկի արդյունաբերական միավորման «Սվեմա» ժապավենի վրա։
- Ֆիլմը նկարահանվել է Գուրզուֆում, իսկ մի քանի տեսարաններ՝ Յալթայում (միլիցիայի բաժանմունք՝ Չեխովի փողոցում գտնվող «Սբերբանկի» ժամանակակից շենքը, նկարահանումներ Շիրյաևի և Միչուրինի փողոցում)։
- Սյուժետային գիծը ծագում է Ակիրա Կուրոսավայի դասական «Յոթ սամուրայներից»։
Ծանոթագրություններ
- ↑ http://www.imdb.com/title/tt0191445/
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «ковальчук
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Արտաքին հղումներ
- О фильме из книги Гибель советского кино. Тайна закулисной войны.
- «Шестой» на телеканале «Культура»
- «Шестой» в Энциклопедии Кирилла и Мефодия
- «Шестой»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում