Թիթեղագործ

պատմական մասնագիտություն, հնացած տերմին շրջագայող թիթեղագործի համար, ով նորոգում է կենցաղային սպասքը
13:57, 18 Ապրիլի 2024 տարբերակ, Ապատ63 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Թիթեղագործ կամ կլայեկագործ, թինքեր, հնացած տերմին, թափառական թիթեղագործի համար, ով նորոգում` կլայեկում է վնասված կենցաղայի մետաղական սպասքը` թիեղագործություն է անում:

Թիթեղագործի լուսանկար, XIX դար

Նկարագրություն

Թիթեղագործ, թինքեր բառը, որը նշանակում է մետաղագործ կամ կլայեկող, հայտնի է տասներեքերորդ դարից[1]: Որոշ ճամփորդների և գնչուների ավանդական զբաղմունքը, որում նրանք մասնագիտացած էին, մետաղական իրերի առևտուրն էր` որպես ճամփորդող թիթեղագործ: Իսկ այդ անունը հատկապես կապված էր բնիկ իռլանդացի ճանապարհորդների և շոտլանդական լեռնաշխարհով ճանապարհորդող քոչվոր համայնքի հետ, որոնց կրեոլ «բեուրլա ռեգերդ» (Beurla Reagaird)[2] լեզուն թարգմանվում է որպես «մետաղագործների խոսք»[3] կամ «դարբինների ժարգոն»[4], որը ավանդաբար կոչվում է «թինքերս» (tinkers) նվաստացուցիչ տերմինով[5]: Այս լեզուն, որը հիմնված է հիմնականում գելական շոտլանդերենի վրա, մեծապես ներմուծվել է անգլերեն և շոտլանդերեն լեզուների մեջ: Այնուամենայնիվ, թինքերս օգտագործումը համարվում է նվաստացուցիչ[6]:

«Tinker» տերմինը բրիտանական անգլերենում կարող է նշանակել չարաճճի երեխա[7]: Անգլիական, իռլանդական կամ շոտլանդական ազդեցությամբ ժամանակակից որոշ աշխատողներ (ում աշխատանքը կապված չէ մի տեղում գտնվելու հետ և ամեն տեղ կարող են իրենց գործն անել, տեղից-տեղ տեղափոխվելով աշխատել) իրենց անվանում են «տեխնոգիպսներ» (technogypsies), այսինքն` տեխնոգնչուներ, կամ «թվային նոմադներ» (Digital nomad), այսինքն` թվային քոչվորներ, կամ «տեխնոթինքերներ» (techno-tinkers), այսինքն տեխնիկական թիթեղագործներ: Այդպիսով, թիթեղագործի ապրելակերպին ռոմանտիկության երանգ տալով` կրկին շրջանառության մեջ մտցնելով բառը[8][9]:

«Թիթեղագործի պատնեշ» կամ «անեծք» և «թինքերի հայհոյանք»

«Թինքերի հայհոյանք» արտահայտությունը, ենթադրվում է, որ բխում է թիթեղագործների հայհոյախառն խոսքի համբավից[10]: Կամ, «Թինքերի պատնեշ» որովհետև թիթեղագործները մետաղական սպասքի վնասված մասը պատնեշում էին կամ զոդանյութով փակում[11]:

Երկու արտահայտություններն էլ «թիթեղագործի պատնեշ» և «անեծք» (tinker's damn և tinker's curse) կարող են կիրառվել ոչ կարևոր համարվող մի բանի նկատմամբ: Օրինակ՝ նկատի ունենալով, որ բժիշկը փինաչի է, ասվում է` «Թքած ունեմ, թե ինչ է մտածում բժիշկը» (I don't give a tinker's curse what the doctor thinks), երբեմն կրճատվում է` «Թքած բժշկի վրա» (I don't give a tinker's about the doctor.)[12]:

Տեսակետ կա, որ թիթեղագործի պատնեշը նաև այն կարկատանն է, որը ժամանակավոր արգելափակում է մետաղյա տարայից զոդանյութի արտահոսքը, օրինակ՝ կաթսայի կամ թավայի մեջ անցքը նորոգելիս: Այն օգտագործում էր արհեստավորը և սովորաբար պատրաստվում էր ցեխից կամ կավից, կամ երբեմն ձեռքի տակ եղած այլ նյութերից, օրինակ՝ թաց թղթից կամ խմորից։ Նյութն ամրացվում էր անցքի արտաքին մասում, որպեսզի այն խցանվի: Այնուհետև հալված զոդանյութը լցնում էին անցքի ներսի մասից: Պատնեշի օգնությամբ զոդանյութը անցքից դուրս չէր հոսում և սառչելով ամրանում էր ու կպչում մետաղին: Այնուհետև պատնեշը հեռացվում էր: Ամրացած զոդանյութն այնուհետև ռաշպիլի միջոցով (մեծ խառտոցով) հարթվում էր[13]:

1877 թվականի «Մեխանիկայի գործնական բառարանում» Էդվարդ Նայթը տալիս է հետևյալ սահմանումը. «Tinker's-dam [թինքերի պատնեշ]. խմորի պատ, որը դրվում է մի բանի շուրջը, որը ջրմուղագործը ցանկանում է լցնել զոդանյութի շերտով: Նյութը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ, որից հետո դեն է նետվում` որպես անպետք»[14]:

Ենթադրվում է, որ «թինքերի պատնեշ» արտահայտության օգտագործումը` որպես անարժեք բան, կարող է վերածվել «թիթեղագործի անեծք» դարձվածքի։ Թեև թինկերի անեծք (tinker's curse) արտահայտության մասին հիշատակվել է 1824 թվականին, ինչը համարվում էր, որ ավելի վաղ է եղել, քան թինկերի պատնեշը (tinker's dam)[15], բայց «գրողի տարած թինկեր» (tinkers damn) արտահայտությունը հիշատակվել է 1823 թվականին[16]:

Այլընտրանքային ծագումն այն է, որ թիթեղագործի անեծքին կամ հայհոյանքին լուրջ նշանակություն չէր տրվում, հավանաբար այն պատճառով, որ թիթեղագործները (ովքեր տաք մետաղի հետ ձեռքերով էին աշխատում), սովորաբար հայհոյում էին (հայհոյախառն երդվում)[15]:

Պղնձի, անագի, ոսկու կամ այլ դյուրահալ մետաղական համաձուլվածքի հետ աշխատելիս` կլայեկողը աղյուսներից և կավից փայտածուխի վառարան-կաղապար էր կառուցում։ Ներքևում նա փոքրիկ փոս էր թողնում, որպեսզի հալած մետաղը լցվի ակոսիկի մեջ, որը տանում էր դեպի ձուլման կամ ձուլակտորի իջվածք։ Փոսը, որը ծածկված էր ժամանակավոր «պատնեշով», կոտրվում էր, երբ հեղուկ մետաղը հասնում էր վառարան-կաղապարի հատակին: Արգելքի գործառույթը հորինել է «թիթեղագործի պատնեշ» արտահայտությունը` որպես մի բան, որը միայն ժամանակավոր խոչընդոտ է, քանի որ արտաքին ազդեցությունից շատ արագ ոչնչանալու կամ անպիտան է դառնալու[17]:

  1. «Full text of 'Scottish Gypsies under the Stewarts'». archive.org. 1894.
  2. «Beurla-reagaird (Travellers' Gaelic Cant)». Am Baile. Արխիվացված է օրիգինալից 23 February 2012-ին. Վերցված է 7 March 2010-ին.
  3. Kirk, J. & Ó Baoill, D. Travellers and their Language (2002) Queen's University Belfast 0-85389-832-4 [Հղում աղբյուրներին]
  4. «Blacksmiths Glossary». blacksmiths.mygenwebs.com. Վերցված է 2024-04-18-ին.
  5. Matras, Yaron (2005-12-01). «Travellers and their language». Romani Studies (English). 15 (2): 191–201.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Tinker». Collins English Dictionary (Complete & Unabridged eleventh ed.). Վերցված է 24 October 2012-ին.
  7. «Tinker». Collins English Dictionary (Complete & Unabridged eleventh ed.). Վերցված է 24 October 2012-ին.
  8. Schlagwein, Daniel (December 6, 2018). «The History of Digital Nomadism». International Workshop on the Changing Nature of Work (CNOW).
  9. McGowan, Leaf; Baurley, Thomas (2005). Techno-Gypsies, Techno-Nomads, and Techno-Tinkers. Seattle, Washington: Tree Leaves Publishing.[Հղում աղբյուրներին]Կաղապար:ISBN?
  10. «Definition of TINKER'S DAMN». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2024-04-18-ին.
  11. Martin, Gary. «'A tinker's damn' - the meaning and origin of this phrase». phrases.org.uk (անգլերեն). Վերցված է 2024-04-18-ին.
  12. Martin, Gary. «Tinker's Dam». The Phrase Finder.
  13. Bonner, John; Curtis, George William (1905). «Tinkers». Harper's Weekly. Vol. 49. էջ 1424. Վերցված է 2 April 2012-ին.
  14. Martin, Gary. «Tinker's Dam». The Phrase Finder.
  15. 15,0 15,1 Martin, Gary. «Tinker's Dam». The Phrase Finder.
  16. The Rambler's Magazine: Or, Fashionable Emporium of Polite Literature ... Benbow. 1 May 1823. էջ 216.
  17. «Poem: Cherry Stones by A. A. Milne». www.poetrynook.com. Վերցված է 2024-04-18-ին.