Ցատկող փոստատարներ

15:10, 27 Մարտի 2024 տարբերակ, LilitMir (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ցատկող փոստատարներ (անգլ.՝ mail jumper), Վիսկոնսին նահանգի փոստի աշխատողներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են անսովոր ձևով: Նրանց ջրային տարածքով տեղափոխում են նավով: Մարդը նավակից ցատկում է նավամատույց, մուտքային փոստը դնում փոստարկղի մեջ, վերցնում ելքային փոստը և հետ ցատկում նավակ[1]։ Նավակը շարունակում է շարժվել դանդաղ և հաստատուն տեմպերով (մոտ 8 կմ/ժ) փոստատարի ցատկելու ժամանակ[2]։

Ջենիվա լիճ

 
Walworth II-ը Ջենիվա լճում

Թռիչքներով փոստի առաքման համակարգը սկսել են օգտագործել ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Ուոլուերտ շրջանում գտնվող Ջենիվա լիճը շրջապատող տներում, նախքան 19-րդ դարի վերջում լճի շուրջ առաջին ճանապարհների կառուցումը (փոստը այս կերպ առաքվում էր 1873 թվականից)[3][4]։ Լճի շուրջ «բարվոք ճանապարհները» կառուցվել են միայն 1920-ական թվականներին[5]։ Տեղի բնակիչներից մեկը պատմել է. «Պատերազմի ժամանակ կար մի պահ, երբ բոլորն իսկապես հույսը դնում էին փոստային նավի վրա: Մենք չունեինք հեռուստացույց, համակարգիչներ ու նմանատիպ այլ բաներ, ուստի բոլորը հավաքվում էին փոստային նավը դիմավորելու համար»[5]։ Որոշ բնակիչներ մինչ օրս օգտագործում են նավակները՝ որպես լճի վրա գտնվող իրենց ամառանոցներ տեղափոխվելու հիմնական միջոց[5]։

Ամեն տարի ամռանը՝ հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը, ԱՄՆ փոստային ծառայության անունից փոստային առաքման համար վարձվում է վեց մարդ։ Մինչև 1974 թվականը, մինչև առաջին կնոջ աշխատանքի ընդունվելը, աշխատել են միայն տղամարդ փոստատարներ: Այդ ժամանակից ի վեր այդ աշխատանքով զբաղվում են հիմնականում կանայք[2]։ Աշխատանքային օրը սկսվում է ամեն օր առավոտյան ժամը 7-ին՝ փոստի տեսակավորմամբ: Առաքումը սկսվում է առավոտյան ժամը 10-ին ամերիկյան Walworth II փոստային նավի վրա[3]։ Փոստն առաքվում է մոտավորապես 60 տուն։ Առաքումն ավարտվում է մոտավորապես ժամը 13։00-ին[3]։ Իր կարիերայի ընթացքում գոնե մեկ անգամ փոստատարը, ցատկելով նավի վրա, վրիպում է և օրվա մնացած մասը շարունակում է աշխատել թաց[3]։

Ջենիվա լճի նավարկության կրուիզային գծերը նավը շահագործում են 1916 թվականից[6]։ Նավի վրա մոտ 160 զբոսաշրջիկ կա։ Փոստային առաքանիների մեծ մասը բեռնված է ամբողջ հզորությամբ[6]։ Ակնկալվում է, որ փոստատարները կարող են հանդես գալ որպես Էքսկուրսավարներ, քանի որ շրջագայությունն անցնում է պատմական ամառանոցների և Երկսի աստղադիտարանի կողքով: Աշխատակիցներին վարձում են կրուիզային մասնավոր ընկերությունները, և նրանք սերտորեն համագործակցում են Միացյալ Նահանգների փոստային ծառայության հետ[3]։ Walworth II-ն իր տեսակի մեջ փոստային առաքման միակ նավն է Միացյալ Նահանգներում[1]։

Մշակույթում

Travel Channel-ի հաղորդավար Էնդրյու Ցիմերնն աշխատել է որպես թռչկոտող փոստատար իր «Տարօրինակ աշխարհ» շոուի մի դրվագում[1]:

Ազգային հանրային ռադիոյի անդամ WUWM կայանը 2014 թվականի օգոստոսի 6-ին թողարկում է կատարել ցատկող փոստատարների մասին[7]։

Յություբեր Թոմ Սքոթը 2022 թվականի օգոստոսի 6-ին փորձել է ցատկող փոստատարի աշխատանքը[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Seiser, Lisa. թ․ օգոստոսի 20-237544.112112_Travel_Channels_bizarre_host_coming_to_Lake_Geneva.html «Travel Channel's 'bizarre' host coming to Lake Geneva». Lake Geneva News. Արխիվացված է 2009 թ․ օգոստոսի 20-237544.112112_Travel_Channels_bizarre_host_coming_to_Lake_Geneva.html օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 12-ին. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն); Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 West, Dennis (1994 թ․ օգոստոսի 14). «Mail Jumpin'». Milwaukee Sentinel. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hammel, Katie. «The mail jumpers of Lake Geneva». Gadling. Վերցված է 2010-06-12-ին.
  4. Alden, Sharyn (2008-08-03). «Letters, Leaps and Bounds on Lake Geneva». The Washington Post. Վերցված է 2010-06-12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Brian, Dakss (2005 թ․ հունիսի 26). «Special Deliveries». CBS News Sunday Morning. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
  6. 6,0 6,1 Jacquest, Samantha (2013 թ․ հունիսի 23). «Challenges often await mail-jumpers». Janesville Gazette.
  7. Henzl, Ann-Elise (2014 թ․ օգոստոսի 4). «NPR Takes a Ride with Lake Geneva's Mail Jumpers». National Public Radio. Վերցված է 2020 թ․ մայիսի 03-ին.
  8. «Delivering mail by jumping from a moving boat». 2022 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.