Սպիտակ խնձորի ծառը

18:32, 28 Հուլիսի 2024 տարբերակ, 23artashes (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

«Սպիտակ խնձորի ծառը» (Լիտվերեն: Baltoji obelis), լիտվացի նկարիչ Անտանաս Սամուոլիսի 1932 թվականի նկարը[2][3]։

Սպիտակ խնձորի ծառը
տեսակգեղանկար
նկարիչAntanas Samuolis?
տարի1932
բարձրություն89 ± 0 սանտիմետր[1]
լայնություն71 ± 1 սանտիմետր[1]
ուղղությունէքսպրեսիոնիզմ[1]
ժանրբնանկար[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼիտվայի գեղարվեստի թանգարան
հավաքածուԼիտվայի գեղարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Այն նկարված է կտավի վրա յուղաներկով և ունի 89 x 71 սմ չափս։

Նկարը Վիլնյուսի Լիտվայի արվեստի թանգարանի հավաքածուի մի մասն է:[2] [3]

Վերլուծություն

խմբագրել

Սպիտակ խնձորենին առաջին անգամ ցուցադրվել է 1932 թվականին: Այն հատուկ տեղ է զբաղեցնում Լիտվայի արվեստի պատմության մեջ՝ որպես լիտվական լավագույն բնապատկերների մի մաս։ Նկարի հիմնական կիզակետում է խնձորենին , որն ընդգծված է ավելի բաց գույնով։ Կինը, տակառը, շունն ու մի քանի շինություններ նկարում երկրորդական նշանակություն ունեն։ Էքսպրեսիոնիզմը ներկայացված է ծառի ծուռ բունով, կուզիկ կնոջ և անհավասար հերկած հողատարածքով: Տեսարանը պարունակում է միայնության և տխրության տրամադրություն։ Դեկորացիան իսկական է, և ենթադրվում է, որ սպիտակեցված[3] խնձորենին նկարչի ընտանեկան այգում է։ Կտավը պարունակում է ինքնակենսագրական ասպեկտ՝ ակնարկելով նկարչի ծանր կյանքի, վատառողջության և ֆինանսական դժվարությունների մասին[2][3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 http://www.europeana.eu/portal/record/2063603/LIT_280_006.html
  2. 2,0 2,1 2,2 «Antanas Samuolis» (լիտվերեն).
  3. 3,0 3,1 3,2 3,3 «The White Apple Tree, Antanas Samuolis». europeana.eu (անգլերեն). Վերցված է 28 April 2016-ին.