Պարտականությունների տարանջատում

13:06, 25 Հուլիսի 2024 տարբերակ, LYUSI.04 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պարտականությունների տարանջատում (նաև հայտնի է որպես պարտականությունների բաժանում), առաջադրանքը վերջացնելու համար մեկից ավելի անձանց առկայության հասկացություն։

Ընկերություններում, առաջադրանքի բաշխումը դրա բաժանման միջոցով, մեկից ավելի անձանց նույն առաջադրանքի համար ներքին հսկողությունն է, որը նախատեսված է խարդախությունները և սխալները կանխելու համար։ Քաղաքականության ոլորտում, այս հասկացությունը կոչվում է իշխանությունների տարանջատում։ Ժողովրդավարական երկրներում օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև դատական իշխանության տարանջատումը ծառայում է միևնույն նպատակին։ Գաղափարը քննարկվում է տեխնիկական համակարգերում և տեղեկատվական տեխնոլոգիաներում համարժեքորեն և ընդհանուր առմամբ համարվում է ավելորդ։

Տեսություն և սկզբունք

Պարտականությունների տարանջատումը ներքին հսկողության առանցքային հայեցակարգ է, ավելի բարձրացնելու խարդախության և սխալների դեմ պաշտպանությունը։ Այն հակակշռվում է տվյալ առաջադրանքի համար պահանջվող ծախսերի և ջանքերի աճով։ Ըստ էության, այն իրականացնում է ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ վերահսկողություն և հակակշռության համապատասխան մակարդակ։ R. A. Botha et J. H. H. P. Eloff[1] IBM Systems Journal-ում նկարագրված է այսպես[2].

« Առաջադրանքների տարանջատումը լինելով անվտանգության սկզբունք, որպես առաջնային նպատակ ունի խարդախության ու սխալների կանխարգելում։ Այս նպատակը ձեռք է բերվում որոշակի բիզնես գործընթացի հետ կապված առաջադրանքների և արտոնությունների բաշխման միջոցով բազմաթիվ օգտվողների միջև։ Այս սկզբունքը դրսևորվում է պարտականությունների տարանջատման ավանդական օրինակում, որը հայտնաբերված է չեկի վրա երկու ստորագրության պահանջով։  »

Կազմակերպություն

Աշխատանքային պաշտոնների անվանումները և կազմակերպչական կառուցվածքը կարող են զգալիորեն տարբերվել մեկ կազմակերպությունից մյուսը՝կախված կազմակերպության չափից և բնույթից։ Հետևաբար, աստիճանը կամ հիերարխիան ավելի քիչ կարևոր է, քան ներգրավված մարդկանց հմտությունները և կարողությունները։ Պարտականությունների տարանջատման հայեցակարգով կրիտիկական առաջադրանքները կարելի է դասակարգել 4 տեսակի գործառույթների՝թույլտվություն, պահպանում, արխիվացում և տվյալների խաչաձեւ ստուգում։ Կատարյալ համակարգում ոչ ոք չպետք է պատասխանատու լինի մեկից ավելի տեսակի գործառույթների համար:

Ծանոթագրություններ

  1. . 2017-10-23 http://www.research.ibm.com/journal/sj/403/botha.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  2. R. A. Botha; J. H. P. Eloff (2001). «Separation of Duties for Access Control Enforcement in Workflow Environments». IBM Systems Journal. 40 (3): 666–682. doi:10.1147/sj.403.0666. Արխիվացված է օրիգինալից December 18, 2001-ին.