Ռայան Փորթեուս (անգլ.՝ Ryan Porteous, մարտի 25, 1999(1999-03-25)[1], Dalkeith, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Ուոթֆորդ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան, Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից:

Ռայան Փորթեուս
անգլ.՝ Ryan Porteous
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1999(1999-03-25)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Dalkeith, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 1,88 մետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Կարիերա

Ակումբային

Ռայան Փորթեուսը «Հիբերնիան» ակադեմիայի ուսանող է։ Նա սկսել է ֆուտբոլ խաղալ Էդինբուրգյան «Էդինա Հիբս» ակումբում, ապա տեղափոխվել է «Աբերդինա»-ի ակադեմիա։ Հոր պնդմամբ 13 տարեկանում նա վերադարձել է Էդինբուրգ և տեղափոխվել «Հիբերնիան» ակադեմիա, որի երկրպագուն է եղել մանկուց[2]։ Ակումբի երիտասարդական թիմի կազմում նա 2017/18 մրցաշրջանում դուբլ է նվաճել՝ երիտասարդական առաջնություն և երկրի գավաթ։ 2016/17 մրցաշրջանում նա նաև վարձավճարով խաղացել է «Էդինբուրգ Սիթի»-ում և արժանացել է թիմի գլխավոր մարզչի շոյող արձագանքներին[3]:

Նա իր դեբյուտը «Հիբս»-ի առաջին թիմում նշել է 2017 թվականին Լիգայի գավաթի խաղարկության «Մոնտրոզի» դեմ խաղում[4]։ Նա 2020/21 մրցաշրջանում տեղ է գրավել թիմի մեկնարկային կազմում և օգնել նրանց առաջնությունն ավարտել երրորդ տեղում, ինչպես նաև հասնել Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ։ 2021/22 մրցաշրջանում նա ճանաչվել է թիմի կազմում մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող[4]։

2021 թվականի փետրվարին անգլիական «Միլվոլ» ակումբը ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն նրանց առաջարկը մերժվեց «Հիբերնիան»-ի կողմից[5]։

2022 թվականի նոյեմբերին «Հիբերնիան»-ը հայտարարեց, որ ակումբը չի կարողացել համաձայնության գալ պաշտպանի հետ նոր պայմանագրի շուրջ, և նա կհեռանա թիմից իր ներկայիս պայմանագրի ավարտից հետո[6]։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին իտալական «Ուդինեզեն», ֆրանսիական «Թուլուզը» և անգլիական «Բլաքբերն Ռովերսը»[7], սակայն 2023 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարվեց, որ Ռայանը պայմանագիր է կնքել «Ուոթֆորդ»-ի հետ, որը հավելյալ գումարի դիմաց կազմակերպել էր ֆուտբոլիստի տեղափոխումը ձմեռային տրանսֆերային պատուհանում՝ չսպասելով պայմանագրի ավարտին[8]:

Պաշտպանը գոլ խփեց իր նոր թիմի կազմում իր առաջին խաղում «Բարնլի»-ի դեմ և արագ շահեց տեղի երկրպագուների սերը, որոնք նրան անվանեցին «շոտլանդական Բոբի Մուր»[9]:

Միջազգային

Նա խաղացել է Շոտլանդիայի տարբեր երիտասարդական թիմերում՝ մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների մակարդակներում[10]: Երիտասարդական թիմի կազմում նա մասնակցել է Թուլոնում կայացած մրցաշարին, որտեղ թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 11 մետրանոցներով պարտվելով Թուրքիայի հասակակիցներին[11]։

Նա իր դեբյուտը Շոտլանդիայի ավագների կազմում նշել է Ազգերի լիգայի խաղում Ուկրաինայի դեմ 2022 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ հիմնական պաշտպաններ Կիրան Տիրնին և Սքոթ Մաքքենան վնասվածքներ են ստացել: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով, և Ռայանը արժանացավ թիմի գլխավոր մարզչի և թիմակիցների հատուկ գովասանքին[12]։

2024 թվականի հունիսի 7-ին ընդգրկվել է Գերմանիայում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում[13]։ Խաղի 45-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Իլկայ Գյունդոգանի նկատմամբ խախտման համար[14]։ Խափանումը հանգեցրեց նաև 11 մետրանոցի, որը իրացրեց Կայ Հավերցը և հաշիվը դարձրեց 3-0, վերջնական հաշիվը 5-1 հօգուտ գերմանացիների[15]: Ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ Պորտեուսը որակազրկվելու է Շոտլանդիայի խմբային փուլի վերջին երկու խաղերի համար՝ «լուրջ խախտումների համար»[16]:

Անձնական կյանք

Նա մանկուց եղել է «Հիբերնիան»-ի երկրպագու[2]։

Ռայանի քույրը՝ Էմմա Փորթեուսը, նույնպես ֆուտբոլիստ է։ Նա խաղացել է «Հիբերնիան»-ի կանանց թիմում, նախքան ԱՄՆ տեղափոխվելը[17]:

Նա «Common Goal» բարեգործական կազմակերպության անդամ է, որն աջակցում է ֆուտբոլային բարեգործական կազմակերպություններին ամբողջ աշխարհում։ Ծրագրի շրջանակներում Ռայանն իր աշխատավարձի 1%-ը նվիրաբերում է հիմնադրամին[18]։

2022 թվականին երիտասարդ ֆուտբոլիստը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ իր հայրենի Դալկիթում զբոսնելիս պլաստիկ բաժակ է նետել կնոջ վրա՝ պատճառելով նրան գլխի վնասվածք։ Ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը, տուգանք վճարել, ինչպես նաև փոխհատուցում տուժողին։ «Հիբերնիան»-ը նույնպես պաշտոնապես դատապարտել է իր ֆուտբոլիստի արարքը և ներքին պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ[19]։

Ձեռքբերումներ

Թիմային նվաճումներ

Տարվա լավագույն երիտասարդ խաղացող թիմակից՝ 2021/22 (Հիբերնիան)

«Հիբերնիան»

  • Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ՝ 2020/21
  • Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակիչ՝ 2021/22
  • Շոտլանդիայի պատանեկան գավաթակիր՝ 2017/18 թթ
  • Զարգացման լիգայի հաղթող՝ 2017/2018 թթ

Անձնական ձեռքբերումներ

  • Տարվա լավագույն երիտասարդ խաղացող թիմակից՝ 2021/22 («Հիբերնիան»)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Hibs star Ryan Porteous owes Easter Road career to his dad as he opens up on Aberdeen exit». Deadline News (բրիտանական անգլերեն). 2020-04-07. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «City boss sure Ryan Porteous has a big future at Hibs». Edinburgh Evening News (անգլերեն). 2017-05-12. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Ryan Porteous Joins Watford». Hibernian FC (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Craig Fowler (2021-02-04). «Millwall manager comments on failed bid for Hibs defender Ryan Porteous». Edinburgh Evening News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Porteous turns down deal to stay at Hibernian». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին.
  7. «Hibs considering Blackburn bid for Porteous». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին.
  8. «Watford sign defender Porteous from Hibernian». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին.
  9. Will Lancaster (2023-02-15). «Ryan Porteous wows Watford fans as ex Hibs star admits he is 'loving' new club». Daily Record (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Ryan Porteous | Scotland | Scottish FA». www.scottishfa.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Scotland Under-21 squad announced for Toulon tournament | Scotland | News». www.scottishfa.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2022-07-03-ին. Վերցված է 2023-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «The 'blatant cheat' who became 'Scotland's lion'». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին.
  13. «Record-breaking goalkeeper Gordon out of Scotland's Euro 2024 squad». Reuters. 2024-06-07. Վերցված է 2024-06-15-ին.
  14. «Germany vs Scotland LIVE: Euro 2024 commentary, score & updates». BBC Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-06-14-ին.
  15. «Ruthless Germany humble 10-man Scotland in Euro 2024 opener». BBC Sport. Վերցված է 2024-06-15-ին.
  16. «CEDB decision: 2024 European Championship match, Germany – Scotland». UEFA.com. Union of European Football Associations. 2024-06-17. Վերցված է 2024-06-18-ին.
  17. «Emma Porteous - From Hibernian FC to Seton Hill». FirstPoint USA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Porteous wage pledge for gender equality». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-03-06-ին. Վերցված է 2023-03-06-ին.
  19. «Porteous pays compensation after tumbler incident». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-07-ին.