Բենդեգուզ Բոլլա

09:08, 19 Հուլիսի 2024 տարբերակ, Մանե9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Բենդեգուզ Բենչե Բոլլա (հունգ.՝ Bolla Bence Bendegúz, նոյեմբերի 22, 1999(1999-11-22)[1], Սեկաշֆեհերվար, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, անգլիական «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբի և Հունգարիայի հավաքականի պաշտպան։ Վարձավճարով հանդես է գալիս շվեյցարական «Սերվետում»։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Բենդեգուզ Բոլլա
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1999(1999-11-22)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Սեկաշֆեհերվար, Հունգարիա
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

Բոլլան «Ֆենիքս Գոլդ», ՄՏԿ և «ՄՕԼ Ֆեհերվար» ակումբների սան է: 2018 թվականի հունիսի 2-ին «Դիոշդյերի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Հունգարիայի առաջնությունում «Մոլ Ֆեհերվարի»[2] կազմում։ Նույն թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Բոլլան վարձավճարով տեղափոխվել է «Շիոֆոկ»։ Հուլիսի 29-ին «Զալաեգերսեգի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նեց Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում[3]։ Օգոստոսի 12-ին «Վաշաշի» դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը «Շիոֆոկի» կազմում[4]։

2019 թվականի սկզբին Բոլլան վարձավճարով տեղափոխվել է «Զալաեգերսեգ» ակումբ։ Փետրվարի 6-ին «Դյորի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ Մրցաշրջանում Բոլլան օգնել է ակումբին անցնել էլիտա։ 2020 թվականի հունիսի 10-ին «Դիոշդյորի» դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը «Զալաեգնրսեգի» կազմում[6]։

2020 թվականի ամռանը Բոլլան վերադարձել է «Մոլ Ֆեհերվար»։ Ապրիլի 15-ին Հունգարիայի գավաթի՝ ՄՏԿ-ի դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։ 2021 թվականի ամռանը Բոլլան տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս», սակայն խաղային պրակտիկա ստանալու համար անմիջապես վարձավճարով տեղափոխվել է շվեյցարական «Գրասհոփեր»: Հուլիսի 25-ին «Բազելի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շվեյցարական Սուպերլիգայում[8]։ Սեպտեմբերի 26-ին «Սյոնի» դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը «Գրասհոփերի» կազմում[9]։

Միջազգային կարիերա

2021 թվականին Բոլլան Հունգարիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[10], Ռումինիայի[11] և Նիդեռլանդների[12] թիմերի դեմ խաղերին։ Հոլանդացիների դեմ խաղում Բենդեգուզը դարձել է գոլի հեղինակ։

2021 թվականի հունիսի 4-ին Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում Բոլլան նշել է իր նորամուտը Հունգարիայի հավաքականի կազմում։ Նույն թվականին Բենդեգուզը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը[13]։ Մրցաշարում նա պահեստային է եղել և խաղադաշտ դուրս չի եկել։


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Դիոշդյոր VS. ՄՕԼ Ֆեհերվար 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018—06—02. Արխիվացված է օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  3. «Շոֆոկ VS. Զալաեգերսեգ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2018—07—29. Արխիվացված է օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  4. «Շիոֆոկ VS. Վաշաշ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—08—12. Արխիվացված է օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  5. «Զալաեգերսեգ VS. Դյոր 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019—02—06. Արխիվացված է օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  6. «Դիոշդյոր VS. Զալաեգերսեգ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020—06—10. Արխիվացված է օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  7. «ՄՏԿ VS. ՄՕԼ Ֆեհերվար 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—04—15. Արխիվացված է օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  8. «Գրասհոփեր VS. Բազել 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021—07—25. Արխիվացված է օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  9. «Գրասհոփեր VS. Սյոն 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—26. Արխիվացված է օրիգինալից 2021-10-28-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  10. «Հունգարիա (մինչև 17) VS. Գերմանիա (մինչև 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—03—24. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  11. «Հունգարիա (մինչև 17) VS. Ռումինիա (մինչև 17) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021—03—27. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  12. «Նիդերլանդներ (մինչև 17) VS. Հունգարիա (մինչև 17) 6:1» (անգլերեն). soccerway.com. 2021—03—30. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-12-11-ին.
  13. «Հունգարիա VS. Կիպրոս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—04. Արխիվացված է օրիգինալից 2021-11-10-ին. Վերցված է 2021-12-11-ին.