Կարտոֆիլամաքրիչ

08:56, 12 Հուլիսի 2024 տարբերակ, Armenia22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կարտոֆիլամաքրիչ, կարտոֆիլի մաքրման սարք, որը կարող է նաև օգտագործվել բանջարեղեն և մրգեր մաքրելու համար։

Очистка картофеля с помощью яблокочистилки
Potato peeler
Ենթակատեգորիաkitchen utensil
 • peeler Խմբագրել Wikidata
Машины для очистки картофеля

Ֆրանսիայում կարտոֆիլի մաքրման դանակների մասնագիտացված արտադրությունը սկսվել է 1929 թվականին «L'Économe» ապրանքանիշի ներքո[1]։ Ամենահայտնի կարտոֆիլի մաքրիչներից մեկը շվեյցարական «Sparschäler Rex»-ն է, որը ստեղծվել է 1947 թվականին[2], և որին 2004 թվականին նվիրվել է շվեյցարական փոստային նամականիշներից մեկը[3][4]։ Ցյուրիխում այս մոդելը դեռ արտադրվում է[5]։ Ավանդական գերմանական խոհանոցում օգտագործվում են կարտոֆիլի մաքրման դանակների մի քանի տեսակ՝ կախված այն բանից, թե կարտոֆիլից կոնկրետ ինչ ուտեստ են ուզում պատրաստել[6]։ Հանրային սննդի ձեռնարկություններում և փոքր բանջարեղենի վերամշակման արտադրություններում օգտագործվում են կարտոֆիլի և բանջարեղենի կեղևը մաքրելու հատուկ մեքենաներ։ Արդյունաբերական կարտոֆիլի մաքրիչը բաղկացած է ռեզերվուարից, որի պատերը պատված են խոշորահատիկ հղկաքարի սալիկներով և էլեկտրաշարժիչով պտտվող նույն նյութից պատրաստված թասից՝ ռեզերվուարի ստորին մասում։ Ռեզերվուարը նաև ունի անցք վերևի մասում՝ չմաքրված կարտոֆիլը լցնելու համար (սովորաբար որոշակի քանակությամբ ջրի հավելումով) և իջեցվող դարակ կամ փեղկ՝ պատրաստի արտադրանքը դուրս թափելու համար։ Կեղևը քերվում է մածուկի տեսքով՝ կարտոֆիլները հղկաքարին շփելու գործընթացում։ Կարտոֆիլի մաքրիչը կարող է նաև մտնել ունիվերսալ խոհանոցային մեքենայի կազմի մեջ[7]։ Կարտոֆիլի նախնական արդյունաբերական մաքրման համար կարող է նաև կիրառվել տաք գոլորշու շիթ, որը փափկեցնում է կեղևը[8]։

Ծանոթագրություններ

  1. Florence Néel-Farina 80 ans de corvée de pommes de terre. — Clermont-Volcans: La Montagne (journal). — С. 12.
  2. «Historique des inventions suisses». Արխիվացված է օրիգինալից 2017-07-13-ին. Վերցված է 2014-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «REX: the king of all vegetable peelers — Switzerland — Information». Արխիվացված է օրիգինալից 2015-03-20-ին. Վերցված է 2014-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  4. «15 Rappen Briefmarke aus: Die Schweizerische Post.». Արխիվացված է օրիգինալից 2014-12-08-ին. Վերցված է 2014-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Elogio di un mito svizzero // Libero Gabbiano, 15/10/2009 Արխիվացված է Հունվար 10, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  6. «Food Culture in Germany. Ursula Heinzelmann, 2008. P.95». Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2017-10-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Картофелечистка հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  8. Food Industries Manual. 1997. M. D. Ranken, C. Baker, R. C. Kill ISBN 0-7514-0404-7