Ժան Ցելար (սլովեն.՝ Žan Celar, մարտի 14, 1999(1999-03-14)[1], Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Լուգանո» ակումբի և Սլովենիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ժան Ցելար
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1999(1999-03-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սլովենիա
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

Ցելարը «Սենչուր», «Վելեսովո», «Տրիգլավ» և «Մարիբոր» ակումբների սան է: 2016 թվականի մայիսի 21-ին «Գորիցայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սլովենիայի առաջնությունում[2]։ 2018 թվականին Ցելարը տեղափոխվել է իտալական «Ռոմա»: 2019 թվականի մարտի 11-ին «Էմպոլիի» դեմ խաղում իր նորամուտն է նշել իտալական Սերիա A-ում[3]։

2019 թվականի ամռանը Ցելարին վարձակալել է «Չիտադելլա» ակումբը։ Օգոստոսի 24-ին «Սպեցիայի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա B-ում[4]։ Սեպտեմբերի 14-ին «Տրապանիի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Չիտադելլայի» կազմում[5]։

2020 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Կրեմոնեզ»։ Փետրվարի 11-ին «Սպեցիայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Հունիսի 29-ին «Սալերնիտանայի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Կրեմոնեզեի» կազմում[7]։

2021 թվականի ամռանը տեղափոխվել է շվեյցարական «Լուգանո»։ «Բազելի» դեմ խաղում նորամուտն է նշել Շվեյցարիայի սուպերլիգայում: Սեպտեմբերի 26-ին «Լյուցեռնի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Լուգանոյի» կազմում[8]։ 2022 թվականին օգնել է թիմին նվաճել Շվեյցարիայի գավաթը։

Միջազգային կարիերա

2021 թվականին Սլովենիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում խաղացել է Իսպանիայի[9] և Իտալիայի հավաքականների դեմ խաղերում[10]։

2021 թվականի նոյեմբերի 14-ին Կիպրոսի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Սլովենիայի հավաքականի կազմում[11]։

Ձեռքբերումներ

Ակումբային
  «Լուգանո»
  • Շվեյցարիայի գավաթի գավաթակիր՝ 2021/22.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Марибор VS. Горица Нова-Горица 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016—05—21. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.
  3. «Рома VS. Эмполи 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019—03—11. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.
  4. «Читтаделла VS. Специя 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019—08—24. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.
  5. «Читтаделла VS. Трапани 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019—09—14. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.
  6. «Специя VS. Кремонезе 3:2» (անգլերեն). soccerway.com. 2020—02—11. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.
  7. «Салернитана VS. Кремонезе 3:3» (անգլերեն). soccerway.com. 2020—06—29. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.
  8. «Люцерн VS. Лугано 2:3» (անգլերեն). soccerway.com. 2021—09—26. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.
  9. «Словения (до 21) VS. Испания (до 21) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—03—24. Արխիվացված է օրիգինալից 2021-10-15-ին. Վերցված է 2021-09-14-ին.
  10. «Италия (до 21) VS. Словения (до 21) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021—03—30. Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին. Վերցված է 2021-09-14-ին.
  11. «Словения VS. Кипр 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—11—14. Արխիվացված օրիգինալից 2023-06-11-ին. Վերցված է 2023-06-11-ին.