Ադրիան Ռուս

06:05, 2 Հուլիսի 2024 տարբերակ, Գայանե9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ադրիան Ռուս (ռումիներեն՝ Adrián Rus, մարտի 18, 1996(1996-03-18)[1], Satu Mare, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Պիզա» ակումբի և Ռումինիայի հավաքականի պաշտպան։ Վարձավճարով հանդես է գալիս «Պաթոս» ակումբում։

Ադրիան Ռուս
Քաղաքացիությունը  Ռումինիա և  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1996(1996-03-18)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Satu Mare, Ռումինիա
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2010—2014 Ռումինիա Օլիմպիա (Սատու Մարե)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2015 Ռումինիա Օլիմպիա (Սատու Մարե) 25 (0)
2015—2016 Հունգարիա Ֆեհերդյարմատ 14 (0)
2016—2018 Հունգարիա Բալմազույվարոշ 61 (3)
2018—2019 Հունգարիա Ակադեմիա Պուշկաշ 0 (0)
2018—2019  Ռումինիա Սեպսի 14 (0)
2019—2022 Հունգարիա Ֆեհերվար 57 (1)
2022— Իտալիա Պիզա 16 (0)
2023—  Կիպրոսի Հանրապետություն Պաֆոս 8 (0)
Ազգային հավաքական
2018—2019 Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 7 (0)
2019— Ռումինիա Ռումինիա 19 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20.11.2023:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20.11.2023

Ակումբային կարիերա

Ծնվել է 1996 թվականի մարտի 18-ին Սաթու-Մարե քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել Հունգարիայում՝ «Ֆեհերդյարմատ» ակումբում, որի կազմում էլ իր նորամուտը նշել է մեծահասակների ֆուտբոլում՝ մասնակցելով 14 հանդիպման։

Այս թիմում իր խաղով գրավել է երկրի երկրորդ դիվիզիոնի «Բալմազույվարոշ» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որին միացել է 2016 թվականի փետրվարին[2]։ Բալմազույվարոշի ակումբում խաղացել է իր խաղային կարիերայի հաջորդ երկուսուկես մրցաշրջանները։ «Բալմազույվարոշի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի պաշտպանության հիմնական խաղացողը և 2017 թվականին օգնել է թիմին գրավել երկրորդ տեղը և դուրս գալ բարձրագույն դիվիզիոն[3]։ Այնտեղ հաջորդ տարի անցկացրել է 30 խաղ, բայց չի կարողացել փրկել թիմին դուրս մնալուց։

Դրանից հետո Ռուսը վերադարձել է հայրենիք՝ դառնալով «Սեպսի» ակումբի խաղացող[4]։ Մինչև 2019 թվականի հունիսի 20-ը ակումբի կազմում ազգային առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում։

2022 թվականի օգոստոսի 1-ին Ռուսը չորս տարվա պայմանագիր է կնքել իտալական «Պիզայի» հետ[5]։ 2023 թվականի օգոստոսի 14-ին Ռուսը վարձավճարով տեղափոխվել է Կիպրոսի «Պաֆոս»՝ գնման իրավունքով[6]։

Կարիերան հավաքականում

2018 թվականից ներգրավվել է Ռումինիայի երիտասարդական հավաքականի հանդիպումներին, նրա կազմում մեկնել է Իտալիայում կայանալիք Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնությանը[7]:

Մինչև 21 տարեկանների մրցաշարի ավարտից հետո Ռուսը առաջին անգամ հրավիրվել է Ռումինիայի մեծահասակների հավաքական[8][9] և 2019 թվականի սեպտեմբերի 8-ին այնտեղ կատարել է իր նորամուտը՝ մասնակցելով Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Մալթայի դեմ խաղին (1։0)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «NB II: középhátvéddel erősített a Balmazújváros». Արխիվացված է օրիգինալից 2019-06-24-ին. Վերցված է 2017-11-25-ին.
  3. «Egy gól elég volt, első osztályba jutott a Balmazújváros!». Արխիվացված է օրիգինալից 2019-06-24-ին. Վերցված է 2017-06-04-ին.
  4. «NB II: Balmaz-védő a Sepsiben, ETO-középpályás Barcikán». Արխիվացված է օրիգինալից 2019-06-24-ին. Վերցված է 2018-07-13-ին.
  5. «Adrian Rus è Nerazzurro!» [Adrian Rus is Black and Blue!] (իտալերեն). Pisa S.C. 1 August 2022. Վերցված է 2 August 2022-ին.
  6. «Adrian Rus al Pafos a titolo temporaneo» [Adrian Rus to Pafos on a temporary basis] (իտալերեն). Pafos FC. 14 August 2023. Վերցված է 17 August 2023-ին.
  7. «France 0–0 Romania». UEFA.com. 24 June 2019. Վերցված է 23 August 2019-ին.
  8. «Lista convocărilor preliminare pentru meciurile cu Spania și Malta din septembrie» [The list of preliminary call-ups for the matches against Spain and Malta in September] (Romanian). Romanian Football Federation. 16 August 2019. Վերցված է 23 August 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Tricolorul Adrian Rus, pedepsit de unguri pentru că a fost convocat la naționala României. Internaționalul de tineret are și cetățenie maghiară» [Adrian Rus, sanctioned by the Hungarians for being convoked by Romania. The youth international also holds Hungarian citizenship]. Libertatea (Romanian). 22 August 2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)