Գյուղաբնակ կանանց միջազգային օր

13:18, 29 Հունիսի 2024 տարբերակ, Davyd Manukian (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Գյուղաբնակ կանանց միջազգային օրն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 15-ին՝ նպատակ ունենալով կարևորել գյուղական տարածքներում կանանց դերը:

Պատմություն

Գյուղաբնակ կանանց առաջին միջազգային օրը նշվել է 1995 թվականի հոկտեմբերի 15-ին և այն խրախուսվել և կազմակերպվել է Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամի կողմից[1][2]: Տասը տարի անց, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պաշտոնապես ընդունեց ամսաթիվը՝ 2007 թվականի դեկտեմբերի 18-ին 62/136 բանաձեւի ստորագրմամբ[3]։

Գյուղաբնակ կանայք

Գյուղաբնակ են համարվում այն կանայք, ովքեր ապրում և աշխատում են գյուղական տարածքում: Նրանցից շատերն իրենց ապրուստի համար կախված են բնական ռեսուրսներից և գյուղատնտեսությունից և հաճախ հանդիսանում են ֆերմերներ, ձեռնարկատերեր կամ գյուղատնտեսական ֆորմալ կամ ոչ ֆորմալ աշխատողներ[4][5][6]:

Չնայած նրան, որ կանայք կազմում են աշխարհի բնակչության 25%-ը և գյուղատնտեսության աշխատուժի 43%-ը, հողատերերի միայն 20%-ն են կանայք: Կանայք ավելի շատ խոչընդոտների են հանդիպում, քան տղամարդիկ ֆինանսական ծառայություններից, սոցիալական պաշտպանությունից և արհմիություններից օգտվելու հարցերում, իսկ նրանց աշխատավարձերը միջինը 40%-ով ցածր են տղամարդկանցից[4][6][7]:

Նրանցից շատերն ապրում են այնպիսի շրջաններում, որտեղ առողջապահական ծառայությունների, ջրի և կրթության հասանելիությունը սակավ է, և թեև նրանք կարևոր դեր են խաղում իրենց համայնքներում, նրանք ենթարկվում են օրենքներին և սոցիալական նորմերին, որոնք խտրականություն են դրսևորում իրենց նկատմամբ և էապես նվազեցնում են նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում[4][6][5]:

Նրանց կատարած խնդիրներից են գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, վերամշակումը և իրացումը[6]։ Բացի այդ, նրանք տնային գործեր են անում, հոգում ընտանիքի և համայնքի մասին՝ առանց որևէ վարձատրության[8][9]։

Նպատակներ

Առաջին անգամ նշվել է 2008 թվականին, ՄԱԿ-ի կողմից պաշտոնական ճանաչումից հետո: Այն խթանում և ճանաչում է գյուղաբնակ կանանց դերը պարենային ապահովության և գյուղական աղքատության վերացման գործում և, հետևաբար, էական նշանակություն ունի՝ սահմանված կայուն զարգացման նպատակներին հասնելու համար[9][10][11]։

Միևնույն ժամանակ, այն ձգտում է բարձրացնել իրազեկությունը և զգոնացնել համայնքին իրենց իրավիճակի և նրանց հանդիպած դժվարությունների մասին[6][5]:

Ծանոթագրություններ

  1. «International Day of Rural Women - Teagasc | Agriculture and Food Development Authority». www.teagasc.ie. Վերցված է 2022-06-20-ին.
  2. «International Day of Rural Women – 15 October 2022». WWSF - Women's World Summit Foundation.
  3. «Dia Internacional da Mulher Rural | Eurocid». eurocid.mne.gov.pt. Վերցված է 2022-06-20-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Les femmes et le travail décent. L'Emploi rural décent». FAO - Organisation des Nations Unies pour l'alimentation et l'agriculture (ֆրանսերեն). Վերցված է 2021-04-22-ին.
  5. 5,0 5,1 5,2 Gammarano, Rosina (2020-10-15). «Journée internationale de la femme rurale: La quête inachevée d'un travail décent pour tous». ILOSTAT (ֆրանսերեն). Վերցված է 2021-04-25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Journée internationale des femmes rurales, 15 octobre». Organização das Nações Unidas (ֆրանսերեն). Վերցված է 2021-04-22-ին.
  7. «Femmes dans l'agriculture. Réduction de la pauvreté rurale». FAO - Organisation des Nations Unies pour l'alimentation et l'agriculture (ֆրանսերեն). Վերցված է 2021-04-22-ին.
  8. «International Day honours rural women's critical role in feeding the world». UN News (անգլերեն). 2021-10-15. Վերցված է 2022-06-20-ին.
  9. 9,0 9,1 «International Day of Rural Women». UN Women (անգլերեն). Վերցված է 2021-04-22-ին.
  10. Jordany Junior Verdieu (2020-10-19). «ONU Femmes célèbre la Journée internationale de la femme rurale aux Cayes». Le Nouvelliste (ֆրանսերեն). Վերցված է 2021-04-22-ին.
  11. «Dia Internacional das Mulheres Rurais». Nações Unidas - ONU Portugal (եվրոպական պորտուգալերեն). 2019-10-17. Վերցված է 2022-06-20-ին.

Արտաքին հղումներ