Կաղապար:Տեղեկաքարտ ֆուտբոլիստ Շտեֆան Տիռնովանու (ռումիներեն՝ Ștefan Târnovanu, մայիսի 9, 2000(2000-05-09), Յաշ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Ստյաուա» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի դարպասապահ:

Ակումբային կարիերա

«Պոլիտեխնիկիա» (Յասսա)

Տիռնովանուն Յասիի «Պոլիտեխնիկիա» ակումբի սան է։ Վարձավճարով հանդես է եկել «Շտիինցա Միրոսլավա» ակումբում, որտեղ նորամուտը նշել է 2018 թվականի մարտի 31-ին «Գերմանշտադտի» դեմ խաղում[1]։ Նույն թվականի դեկտեմբերին Շտեֆանը նշել է նորամուտը «Պոլիտեխնիկիայի» կազմում Ռումինիայի առաջնությունում[2]։ 2018/2019 մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով տեղափոխվել է «Սպորտուլ» (Սնագով)։

«Ստյաուա»

2019 թվականի սեպտեմբերի 29-ին հայտարարվել է, որ Տիռնովանուն պայմանավորվածություն է ձեռք բերել հաջորդ ամռանը «Ստյաուա» տեղափոխվելու վերաբերյալ։[3] «Պոլիտեխնիկան» ստացել է 200 000 եվրո և խաղացողի ապագա վերավաճառքի 15 %-ը[4]։ 2021 թվականի մայիսի 19-ին «Ունիվերսիտատյա Կրայովի» դեմ խաղում Շտեֆանը նորամուտը նշել է նորամուտը «բանակայինների» կազմում[5]։

Դեկտեմբերի 20-ին չոր հաշվով խաղացել է «Սեպսիի» դեմ և Gazeta Sporturilor պարբերականի գնահատականով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողներից մեկը[6]։ 2022 թվականի մարտին հիմնական դարպասապահ Անդրեյ Վլադի ոչ համոզիչ խաղից հետո Շտեֆան Տիռնովանուն դարձել է դարպասապահի առաջին ընտրությունը[7]։

Միջազգային կարիերա

2021 թվականի հունիսին Տիռնովանուն հրավիրվել է Ռումինիայի օլիմպիական հավաքական՝ մասնակցելու 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ Մրցաշարում եղել է պահեստային[8]։

2022 թվականի մայիսի 24-ին Շտեֆանը հրավիրվել է Ռումինիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի՝ Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղերին[9]։ Նոյեմբերի 20-ին Մոլդովայի դեմ ընկերական խաղում նշել է նորամուտը Ռումինիայի հավաքականի կազմում[10]։

2023 թվականին Ռումինիայի երիտասարդական հավաքականի կազմում Տիռնովանուն մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[11]։ Մրցաշարում նա մասնակցել է խմբային փուլի հանդիպումներին Ուկրաինայի[12] և Խորվաթիայի[13] դեմ։

Ծանոթագրություններ

  1. «Hermannstadt vs. Ştiinţa Miroslava» (անգլերեն). soccerway.com. 2018-03-31. Արխիվացված օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-17-ին.
  2. «Sepsi vs. Politehnica Iași». i (անգլերեն). soccerway.com. 2017-12-11. Արխիվացված օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-17-ին.
  3. Pohoață, Narcis (2019-09-29). «Ștefan Târnovanu a semnat cu FCSB». Prosport (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2022-08-22-ին. Վերցված է 2023-07-17-ին.
  4. «Ștefan Târnovanu a semnat cu FCSB | Realitatea de Iași» (ռումիներեն). Realitatea de Iași. Վերցված է 2023-07-17-ին.
  5. «FCSB vs. Universitatea Craiova» (անգլերեն). soccerway.com. 2021-05-19. Արխիվացված օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-17-ին.
  6. «FCSB a câștigat un fotbalist » Titular de conjunctură, Târnovanu a salvat-o pe FCSB de la înfrângere» (ռումիներեն). 2021-12-20. Արխիվացված օրիգինալից 2021-12-19-ին. Վերցված է 2022-03-24-ին.
  7. «EXCLUSIV Reacția lui Gigi Becali după ce FCSB a primit ofertă pentru Târnovanu de la Genoa» (ռումիներեն). Digi Sport. 2022-08-08. Արխիվացված օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2022-08-08-ին.
  8. «Lotul României U23 convocat pentru Jocurile Olimpice de la Tokyo» (ռումիներեն). Romanian Football Federation. 2021-06-29. Արխիվացված օրիգինալից 2021-07-11-ին. Վերցված է 2022-03-25-ին.
  9. «Edi Iordănescu a anunțat lotul complet pentru meciurile din Liga Națiunilor » 3 jucători convocați în premieră» (ռումիներեն). 2022-05-24. Արխիվացված օրիգինալից 2022-05-24-ին. Վերցված է 2022-05-24-ին.
  10. «Moldova vs. Romania». int. (անգլերեն). soccerway.com. 2022-11-20. Արխիվացված օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-17-ին.
  11. «U21 EURO: All the confirmed squads | Under-21» (անգլերեն). UEFA.com. 2023-06-20. Արխիվացված օրիգինալից 2023-07-01-ին. Վերցված է 2023-07-16-ին.
  12. «Romania U21 vs. Ukraine U21» (անգլերեն). soccerway.com. 2023-06-24. Արխիվացված օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-17-ին.
  13. «Croatia U21 vs. Romania U21» (անգլերեն). soccerway.com. 2023-06-27. Արխիվացված օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-17-ին.