Ապաանհատականացում կամ դեինդիվիդուալիզացիա, սոցիալական հոգեբանության մեջ հասկացություն, որն ընդհանուր առմամբ համարվում է սոցիալական խմբերում ինքնագիտակցման կորուստ[1], թեև դա վիճաբանության առարկա է (տես ստորև): Սոցիալական հոգեբանի համար վերլուծության մակարդակն անհատն է սոցիալական իրավիճակի համատեքստում: Որպես այդպիսին, սոցիալական հոգեբանները շեշտում են ներքին հոգեբանական գործընթացների դերը: Այլ հասարակագետները, ինչպիսիք են սոցիոլոգները, ավելի շատ մտահոգված են սոցիալական, տնտեսական, քաղաքական և պատմական լայն գործոններով, որոնք ազդում են տվյալ հասարակության իրադարձությունների վրա[2]:

Ընդհանուր ակնարկ

Ապաանհատականացման տեսություններն ենթադրում են, որ դա ցածր ինքնագնահատականի և գնահատման նվազման մտավախության հոգեբանական վիճակ է, որն առաջացնում է հականորմատիվ և արգելակված վարք[3]: Ապաանհատականացման տեսությունը փորձում է բացատրություն տալ հականորմատիվ կոլեկտիվ վարքագծի բազմազանության համար, ինչպիսիք են ագրեսիվ ամբոխները, լինչի ենթարկող ամբոխները այլն[4]: Ապաանհատականացման տեսությունը կիրառվում է նաև ցեղասպանության նկատմամբ[5] և ներկայացվում է առցանց և համակարգչային միջնորդավորված հաղորդակցություններում հականորմատիվ վարքի բացատրություն[6]:

Թեև ընդհանուր առմամբ ապաանհատականացումը վերլուծվում է բացասական վարքագծի համատեքստում, ինչպիսիք են ամբոխի բռնությունը և ցեղասպանությունը, պարզվել է, որ այն դերակատարում ունի նաև դրական վարքագծի և փորձառության մեջ: Դեռևս գոյություն ունեն որոշ տատանումներ՝ հասկանալու ապաանհատականացման դերը հականորմատիվ վարքագծերի առաջացման գործում, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես են համատեքստային ազդանշաններն ազդում ապաանհատականացման կառուցվածքի կանոնների վրա: Ապաանհատականացումը խմբում սեփական անձի զգացումը կորցնելն է:

Հիմնական տեսական մոտեցումներ և պատմություն

Ապաանհատականացման էֆեկտների սոցիալական ինքնության մոդել (SIDE)

Ծանոթագրություններ

  1. «Deindividuation». changingminds.org.
  2. Aronson, Wilson, and Akert. Social Psychology. 7th ed. Rentice Hall:2010.
  3. Diener, Ed; Lusk, Rob; Defour, Darlene; Flax, Robert (1980). «Deindividuation: Effects of group size, density, number of observers, and group member similarity on self-consciousness and disinhibited behavior». Journal of Personality and Social Psychology. 39 (3): 449–459. doi:10.1037/0022-3514.39.3.449.
  4. doi:10.1037/0022-3514.33.2.1788
  5. Staub, Ervin (1996). «Cultural-societal roots of violence: The examples of genocidal violence and of contemporary youth violence in the United States». American Psychologist. 51 (2): 117–132. doi:10.1037/0003-066X.51.2.117. PMID 8746147.
  6. Kiesler, Sara; Sproull, Lee (1992). «Group decision making and communication technology». Organizational Behavior and Human Decision Processes. 52: 96–123. doi:10.1016/0749-5978(92)90047-B.

Արտաքին հղումներ