Fussballliebe
Fussballiebe (թարգմանաբար՝ «ֆուտբոլային սեր»), Գերմանիայում 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական խաղի գնդակն է, որը մշակել է Ադիդաս ընկերությունը։ Դա Եվրոպայի առաջնության առաջին գնդակն է, որը համալրված է իներցիալ չափիչ սարքով: Նույն տեխնոլոգիան նախկինում օգտագործվել է Ալ Ռիհլայի՝ 2022 թվականի աշխարհի առաջնության խաղի գնդակի համար: Չափիչ միավորը գտնվում է փոքրիկ պլաստիկ գնդակի մեջ, որը կախված է պղպջակի կենտրոնում և իրական ժամանակում փոխանցում է իր կողմից գրանցված գնդակի շարժումը տեսաօգնականին[1][2]:
Ենթակատեգորիա | Ֆուտբոլի գնդակ ![]() | |
---|---|---|
Մասն է | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024 ![]() | |
Կիրառությունը | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024 ![]() | |
Մարզաձև | ֆուտբոլ ![]() | |
Երկիր | Գերմանիա ![]() | |
Նախորդ | • Adidas Uniforia |
«Ֆուտբոլային սերը» հանրությանը ներկայացվել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին Բեռլինի օլիմպիական մարզադաշտի դիմաց՝ Մանուել Նոյերի և Ֆիլիպ Լամի ներկայությամբ։ Գնդակի դիզայնը հիմնականում բաղկացած է սև եռանկյունաձև նախշերից՝ կարմիր, կապույտ, նարնջագույն և կանաչ եզրերով սև կորերից և կետերից։ Նախշը նախատեսված է ներկայացնելու խաղի դինամիկան, մինչդեռ գույները ներկայացնում են մասնակից ազգերի բազմազանությունը և ֆուտբոլային խաղի պարզությունը: Գնդակի վրա կարելի է գտնել նաև մարզադաշտերի տասը վայրերի և ներկայացուցչությունների անունները[3]:
Ծանոթագրություններ
- ↑ UEFA und Adidas präsentieren FUSSBALLLIEBE, den offiziellen Spielball bei der UEFA EURO 2024 in uefa.com, 15. November 2023 (abgerufen am 18. November 2023)
- ↑ Fußball-Liebe: So sieht der Ball für die EM 2024 in Deutschland aus in kurier.at, 15. November 2023 (abgerufen am 18. November 2023)
- ↑ Mit Technologie-Novum: UEFA stellt EM-Ball "Fußballliebe" vor in kicker.at, 15. November 2023 (abgerufen am 18. November 2023)