Աբորտների հետ կապված ապատեղեկատվություններ

16:45, 20 Հունիսի 2024 տարբերակ, Astarta 1547 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հղիության արհեստական ​​ընդհատման՝ աբորտի հետ կապված ապատեղեկատվությունը վերաբերում է աբորտի և դրա հետևանքներին վերաբերվող սխալ կամ ապակողմնորոշող տեղեկատվությանը, ներառյալ դրա բժշկական, իրավական և հասարակական հետևանքները[1]։ Աբորտի հետ կապված միամիտ կամ հատուկ տարածվող ապատեղեկատվությունը կարող է ծագել քաղաքական, կրոնական և սոցիալական խմբերից, մասնավորապես սոցիալական ցանցերում և կարող է ազդել հասարակական կարծիքի, հղիության արհեստական ​​ընդհատման ծառայությունների հասանելիության և պռոցեսի քաղաքականության վրա: Ապատեղեկատվությունը կարող է նաև խանգարել հղիներին համապատասխան պատրաստվածություն ունեցող բժիշկների անվտանգ և ժամանակին օգնություն ստանալ[2]։ Նմանապես, աբորտի մասին ապատեղեկատվությունը կարող է հանգեցնել շփոթության, ստիգմատիզացիաի և ամոթի զգացման մեծացման՝ միջամտության ենթարկվողների մոտ:[3]

Ազդեցության շրջանակ

Թվային հարթակները հաճախ ապատեղեկատվության աղբյուր են դառնում աբորտների վերաբերյալ: Հղիության ճգնաժամային կենտրոնների կայքերի 2014թ.-ի հետաքննությունը պարզել է, որ այդ կայքերի 80%-ը տարածել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն՝ հաճախակի ընդհատելով անհիմն առասպելներ հղիության արհեստական ​​ընդհատման հետ կապված առողջական ռիսկերի մասին:[4] Մեկ այլ ուսումնասիրություն, որը վերլուծում է Google-ի որոնումների առաջին հինգ արդյունքները՝ կապված հղիության արհեստական ​​ընդհատման դեղամիջոցների հետ, պարզել է, որ այս էջերի մեծամասնությունը տարածում է նմանատիպ ապատեղեկատվություն: Այս վեբ էջերում տարածված անճշտությունները ներառում են պնդումներ, որ աբորտի դեղահաբերը կարող են հանգեցնել հոգեկան խանգարումների, բացասաբար ազդել պտղաբերության վրա կամ բարձրացնել մահացության ռիսկը:[5]Guttmacher ինստիտուտի զեկույցը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների պետական ​​առողջապահական գերատեսչություններում ներկայացված տեղեկատվությունը երբեմն պարունակում է ոչ ճշգրիտ կամ թերի, ներառյալ հնացած և կողմնակալ տեղեկատվություն:[6] Նույն զեկույցը և մեկ այլ հետազոտություն ցույց են տվել, որ հղիության ճգնաժամային կենտրոնների ճնշող մեծամասնությունը հակված է աբորտի հետ կապված ապակողմնորոշիչ տեղեկատվություն տրամադրել:[7]

Սոցիալական հարթակներ

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Instagram-ում աբորտի հետ կապված գրառումների 36,5%-ը ապատեղեկատվություն է պարունակում։ Բժշկական տեղեկատվություն պարունակող ապատեղեկատվական գրառումներից 84.2%-ը եղել է աբորտի դեմ։ Ապատեղեկատվական գրառումների շուրջ 97%-ը ստեղծվել է ոչ բժշկական աղղբյուրների կողմից:[8]

Facebook-ում տարածված Հղիության արհեստական ​​ընդհատման հակադարձման գովազդը չապացուցված և վտանգավոր բժշկական պրոցեդուրա է, որը դիտավորյալ ուղղված է եղել 13 տարեկան աղջիկների լսարանին և ցուցադրվել է Facebook-ի օգտատերերին մինչև 18,4 միլիոն անգամ: Google-ը նաև տեղադրել է աբորտների հետադարձման գովազդներ աբորտի հետ կապված որոնումների 83%-ում:[9]

Հաճախ տարածվող ապատեղեկատվություն

Ահա աբորտնարի հետ կապված որոշ հաճախ տարածվող համաշխարհային ապատեղեկատվություններ։

  • Աբորտը վտանգավոր բժշկական պրոցեդուրա է: Աբորտը համեմատաբար անվտանգ բժշկական պրոցեդուրա է: Երկու անգամ ավելի հաճախ են բարդություններ հանդիպում կապված հետ իմաստության ատամների հեռացման, քան աբորտի և ննդաբերության հետ կապված բարդություններն ավելի հաճախ և լուրջ են, քան աբորտի հետ կապված բարդությունները[10];
  • Աբորտը հազվագյուտ պրոցեդուրա է: Աբորտն այնքան տարածված է, որ ԱՄՆ-ում կանանց մոտ 25%-ը աբորտ է արել մինչև 45 տարեկանը: Ամեն տարի ԱՄՆ-ում հարյուր հազարով ավելի շատ աբորտներ են տեղի ունենում, քան այլ վիրահատություններ, ինչպիսիք են կույր աղիքի հեռացումը(ապենդոկտոմիան) կամ հիստերէկտոմիան:
  • Հղիության արհեստական ​​ընդհատումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Չկա որևէ ապացույց կրծքագեղձի քաղցկեղի հետ աբորտի կապի վերաբերյալ: ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտը և Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջը միմիանցից անկախ եզրակացրել են, որ հղիության արհեստական ​​ընդհատումը չի բարձրացնում քաղցկեղի ռիսկի գործակիցը:[11]
  • Աբորտը բացասական է ազդում հոգեկան առողջության վրա։ Անցանկալի հղիությունից առաջին եռամսյակում ազատղող կանանց հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հարաբերական ռիսկը ավելի մեծ չէ, քան անցանկալի հղիությունյունը չընդհատած կանանց շրջանում:[11]
  • Պտուղը աբորտի ժամանակ տանջալի ցավ է ապրում: Թալամուսի և պտղի կեղևի կապը լիովին չի զարգանում մինչև հղիության 24-րդ շաբաթը, ինչը նշանակում է, որ ցավի ընկալումը հնարավոր է միայն 24-րդ շաբաթից հետո:[12] Այսպիսի ուշ ժամկետներին կատարվող աբորտները հաճախակի երևույթ չեն՝ ընդհամենը 1% են կազմում 21-րդ շաբաթից հետո կատարված աբորտները։[13] Եվ հարկ է նշել, որ պտուղը մինչ ծնունդ զգայուն չէ, որովհետև արգանդում այն սեդատիվ ազդեցության տակ է գտնվում, այնպես որ քիչ հավանական է, որ այն ցավ զգա մինչև ծնունդ, նույնիսկ երբ նրա ուղեղը արդեն ամբողջովին ձևավորված է։[11]
  • Աբորտը բերում է ծնելիության հետ խնդիրների: Չկան հավաստի ապացույցներ, որ աբորտը բարձրացնում է հետագայում չբերության ռիսկը[11]
  • Արհեստական ընդհատման հաբերը անվտանգ չեն: Դեղահաբային ընդհատումը և անվտանք է, և էֆեկտիվ, երբ կատարվում և կառավարվում է մասնագետների կողմից [1]
  • Բուսական դեղամիջոցը կարող է օգնել ապահովել անվտանգ աբորտ։ Չկան բավարար գիտական ​​ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ որևէ բուսական արտադրանք կարող է ապահովել անվտանգ աբորտ: Փաստացի, հղիության ընդհատման համար որոշ դեղաբույսերի օգտագործումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Բացի այդ, եթե նույնիսկ աբորտի փորձն անհաջող է եղել, որոշ բուսական դեղամիջոցներ կարող են երկարատև վնաս հասցնել պտղին[1]։

Ազդեցություն

Աբորտի մասին ապատեղեկատվությունը լայնամասշտաբ ազդեցություն է ունենում՝ ազդելով անհատներիմոտ աբորտի վերաբերյալ համոզմունքների վրա: Մարգինալացված համայնքները կարող են բախվել հղիության արհեստական ​​ընդհատման ապատեղեկատվության ավելի մեծ անբարենպաստ հետևանքների՝ աբորտների ավելի բարձր մակարդակի, առողջապահական խնամքի նվազման, առողջապահական գրագիտության ցածր մակարդակի, առողջապահական հուսալի տեղեկատվության սահմանափակ հասանելիության և առողջապահական ծառայություններ մատուցողների նկատմամբ վստահության նվազման, առողջապահական բնագավառում երկարատև և լայն տարածված դիսկրիմինացիայի և ռասիզմի պատճառով[14]։

Հարցումը ցույց է տվել, որ «ընտրության կողմնակից» հարցվածների 67%-ը և «կյանքի կողմնակիցների» 88%-ը կարծում է, որ ծննդաբերությունը կամ ավելի անվտանգ է կամ նույնքան անվտանգ, որքան աբորտ անելը: Հակառակ այս համոզմունքների, ծննդաբերության մահացության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է՝ 50-ից մինչև 130 անգամ ավելի մեծ, քան աբորտից:[15]

Ամերիկացի կանանց մոտ 25-30%-ը կյանքի ինչ-որ դադարեցնում են հղիությունը: Այնուամենայնիվ, բարձր կրթված և բարձր եկամուտ ունեցող ամերիկացիները հավանաբար հավատում են, որ աբորտը հազվադեպ է: բարձրագուն կրթություն չունեցող ամերիկացիների մոտ 54%-ը և բարձրագունավարտ քաղաքացիների 70%-ը թերագնահատում է աբորտների քանակը: Հղիության արհեստական ​​ընդհատման հաճախականությունը թերագնահատում է տղամարդկանց 67%-ը և կանանց 57%-ը։ Ցածր եկամուտ ունեցող և ավելի քիչ կրթված կանայք՝ այն խումբը, որն ավելի մեծ հավանականությամբ աբորտի ենթարկվի, ավելի հաճախ է ճիշտ գնահատում աբորտների մակարդակը:[15]

Աբորտի ինֆոդեմիայի հետ կապված բարդությունները

Հղիության արհեստական ​​ընդհատման ինֆոդեմիայի բարձր տարածվածության պատճառով բժիշկները, ովքեր հրապարակայնորեն խոսում են հղիության արհեստական ​​ընդհատման մասին, թիրախ են դառնում և ոտնձգությունների ենթարկվում: Հղիության արհեստական ընթատման ծառայություններ մատուցող բժիշկները կարող են աշխատավայրում, իրենց համայնքներում և գործընկերների կողմից բախվել ստիգմատիզացիայի[2]։

Որոշ նահանգներում հղիության արհեստական ​​ընդհատման ծառայությունների մատուցումը համարվում է անօրինական: Առողջապահության ոլորտի մասնագետների և օրենսդիրների շրջանում աբորտի հետ կապված ապատեղեկատվությունը կարող է հանգեցնել նրան, որ հղիության արհեստական ​​ընդհատման մասին օրենսդրությունը գրվի անորոշ կամ ոչ ճշգրիտ: Աբորտի հետ կապված շփոթեցնող տեղեկատվությունը կարող է նաև ստիպել բժիշկներին մերժել հղիության արհեստական ​​ընդհատման հայցը այն դեպքերում, երբ հիվանդի բարդությունները չեն համապատասխանում «կյանքին սպառնացող» օրինական շեմին: Հղիության արհեստական ​​ընդհատման մասին ապատեղեկատվությունը կարող է ազդել այն բանի վրա, որ բժիշկները ավելի քիչ հնարավորություններ ստանան կամ ավելի քիչ խթաններ ունենան աբորտի ժամանակ և անմիջապես հետո խնամքի համար, ինչի հետևանքով կիջնի աբորտների անվտանգության մակարդակը[14]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Gendered Health Misinformation». meedan.com (անգլերեն). Վերցված է 30 September 2023-ին.
  2. 2,0 2,1 «Increasing Access to Abortion». www.acog.org (անգլերեն). Վերցված է 30 September 2023-ին.
  3. Sherman, Jenna. «How Abortion Misinformation and Disinformation Spread Online». Scientific American (անգլերեն). Վերցված է 30 September 2023-ին.
  4. Bryant, Amy G.; Narasimhan, Subasri; Bryant-Comstock, Katelyn; Levi, Erika E. (December 2014). «Crisis pregnancy center websites: Information, misinformation and disinformation». Contraception. 90 (6): 601–605. doi:10.1016/j.contraception.2014.07.003. PMID 25091391. Վերցված է 30 September 2023-ին.
  5. Pleasants, Elizabeth; Guendelman, Sylvia; Weidert, Karen; Prata, Ndola (21 January 2021). «Quality of top webpages providing abortion pill information for Google searches in the USA: An evidence-based webpage quality assessment». PLOS ONE (անգլերեն). 16 (1): e0240664. Bibcode:2021PLoSO..1640664P. doi:10.1371/journal.pone.0240664. ISSN 1932-6203. PMC 7819599. PMID 33476340.
  6. «Misinformed Consent: The Medical Accuracy of State-Developed Abortion Counseling Materials». Guttmacher Institute (անգլերեն). 9 November 2015. Վերցված է 30 September 2023-ին.
  7. Bryant, Amy G.; Narasimhan, Subasri; Bryant-Comstock, Katelyn; Levi, Erika E. (December 2014). «Crisis pregnancy center websites: Information, misinformation and disinformation». Contraception. 90 (6): 601–605. doi:10.1016/j.contraception.2014.07.003. ISSN 1879-0518. PMID 25091391. Վերցված է 30 September 2023-ին.
  8. Potter, Kaylee; Bauer, Callie Cox; Laiwalla, Rahim; Lanza, Shannon (May 2023). «A Look at Social Media and Misinformation in Regard to Abortion [ID: 1379920]». Obstetrics & Gynecology. 141 (5S): 91S. doi:10.1097/01.AOG.0000931104.72428.c0. ISSN 0029-7844. S2CID 258767793. Վերցված է 30 September 2023-ին.
  9. «Endangering Women for Profit». Center for Countering Digital Hate | CCDH. Վերցված է 30 September 2023-ին.
  10. «What facts about abortion do I need to know?». www.plannedparenthood.org (անգլերեն). Վերցված է 30 September 2023-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Rowlands, Sam (2011). «Misinformation on abortion» (PDF). The European Journal of Contraception & Reproductive Health Care. 16 (4): 233–240. doi:10.3109/13625187.2011.570883. PMID 21557713. S2CID 13500769. Արխիվացված օրիգինալից 17 February 2019. Վերցված է 30 September 2023-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  12. Fischer, Kristen. «When Can a Fetus Feel Pain in the Womb?». WebMD (անգլերեն). Վերցված է 30 September 2023-ին.
  13. «Abortions Later in Pregnancy». KFF. 5 December 2019. Վերցված է 30 September 2023-ին.
  14. 14,0 14,1 Pagoto, Sherry L; Palmer, Lindsay; Horwitz-Willis, Nate (4 May 2023). «The Next Infodemic: Abortion Misinformation». Journal of Medical Internet Research. 25: e42582. doi:10.2196/42582. ISSN 1439-4456. PMC 10196890. PMID 37140975.
  15. 15,0 15,1 «We polled 1,060 Americans about abortion. This is what they got wrong. What Americans think about abortion». Vox.com. Վերցված է 30 September 2023-ին.