Աբորտների հետ կապված ապատեղեկատվություններ

Հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի հետ կապված ապատեղեկատվությունը վերաբերում է աբորտի և դրա հետևանքներին վերաբերվող սխալ կամ ապակողմնորոշող տեղեկատվությանը, ներառյալ դրա բժշկական, իրավական և հասարակական հետևանքները[1]։ Աբորտի հետ կապված միամիտ կամ հատուկ տարածվող ապատեղեկատվությունը կարող է ծագել քաղաքական, կրոնական և սոցիալական խմբերից, մասնավորապես սոցիալական ցանցերում և կարող է ազդել հասարակական կարծիքի, հղիության արհեստական ընդհատման ծառայությունների հասանելիության և պռոցեսի քաղաքականության վրա։ Ապատեղեկատվությունը կարող է նաև խանգարել հղիներին համապատասխան պատրաստվածություն ունեցող բժիշկների անվտանգ և ժամանակին օգնություն ստանալ[2]։ Նմանապես, աբորտի մասին ապատեղեկատվությունը կարող է հանգեցնել շփոթության, ստիգմատիզացիաի և ամոթի զգացման մեծացման՝ միջամտության ենթարկվողների մոտ[3]։

Ազդեցության շրջանակ

խմբագրել

Թվային հարթակները հաճախ ապատեղեկատվության աղբյուր են դառնում աբորտների վերաբերյալ։ Հղիության ճգնաժամային կենտրոնների կայքերի 2014թ.-ի հետաքննությունը պարզել է, որ այդ կայքերի 80%-ը տարածել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն՝ հաճախակի ընդհատելով անհիմն առասպելներ հղիության արհեստական ընդհատման հետ կապված առողջական ռիսկերի մասին[4]։ Մեկ այլ ուսումնասիրություն, որը վերլուծում է Google-ի որոնումների առաջին հինգ արդյունքները՝ կապված հղիության արհեստական ընդհատման դեղամիջոցների հետ, պարզել է, որ այս էջերի մեծամասնությունը տարածում է նմանատիպ ապատեղեկատվություն։ Այս վեբ էջերում տարածված անճշտությունները ներառում են պնդումներ, որ աբորտի դեղահաբերը կարող են հանգեցնել հոգեկան խանգարումների, բացասաբար ազդել պտղաբերության վրա կամ բարձրացնել մահացության ռիսկը[5]:Guttmacher ինստիտուտի զեկույցը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների պետական առողջապահական գերատեսչություններում ներկայացված տեղեկատվությունը երբեմն պարունակում է ոչ ճշգրիտ կամ թերի, ներառյալ հնացած և կողմնակալ տեղեկատվություն[6]։ Նույն զեկույցը և մեկ այլ հետազոտություն ցույց են տվել, որ հղիության ճգնաժամային կենտրոնների ճնշող մեծամասնությունը հակված է աբորտի հետ կապված ապակողմնորոշիչ տեղեկատվություն տրամադրել[7]։

Սոցիալական հարթակներ

խմբագրել

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Instagram-ում աբորտի հետ կապված գրառումների 36,5%-ը ապատեղեկատվություն է պարունակում։ Բժշկական տեղեկատվություն պարունակող ապատեղեկատվական գրառումներից 84.2%-ը եղել է աբորտի դեմ։ Ապատեղեկատվական գրառումների շուրջ 97%-ը ստեղծվել է ոչ բժշկական աղղբյուրների կողմից[8]։

Facebook-ում տարածված Հղիության արհեստական ընդհատման հակադարձման գովազդը չապացուցված և վտանգավոր բժշկական պրոցեդուրա է, որը դիտավորյալ ուղղված է եղել 13 տարեկան աղջիկների լսարանին և ցուցադրվել է Facebook-ի օգտատերերին մինչև 18,4 միլիոն անգամ։ Google-ը նաև տեղադրել է աբորտների հետադարձման գովազդներ աբորտի հետ կապված որոնումների 83%-ում[9]։

Հաճախ տարածվող ապատեղեկատվություն

խմբագրել

Ահա աբորտնարի հետ կապված որոշ հաճախ տարածվող համաշխարհային ապատեղեկատվություններ։

  • Աբորտը վտանգավոր բժշկական պրոցեդուրա է: Աբորտը համեմատաբար անվտանգ բժշկական պրոցեդուրա է։ Երկու անգամ ավելի հաճախ են բարդություններ հանդիպում կապված հետ իմաստության ատամների հեռացման, քան աբորտի և ննդաբերության հետ կապված բարդություններն ավելի հաճախ և լուրջ են, քան աբորտի հետ կապված բարդությունները[10];
  • Աբորտը հազվագյուտ պրոցեդուրա է: Աբորտն այնքան տարածված է, որ ԱՄՆ-ում կանանց մոտ 25%-ը աբորտ է արել մինչև 45 տարեկանը։ Ամեն տարի ԱՄՆ-ում հարյուր հազարով ավելի շատ աբորտներ են տեղի ունենում, քան այլ վիրահատություններ, ինչպիսիք են կույր աղիքի հեռացումը(ապենդոկտոմիան) կամ հիստերէկտոմիան։
  • Հղիության արհեստական ընդհատումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Չկա որևէ ապացույց կրծքագեղձի քաղցկեղի հետ աբորտի կապի վերաբերյալ։ ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտը և Մեծ Բրիտանիայի Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջը միմիանցից անկախ եզրակացրել են, որ հղիության արհեստական ընդհատումը չի բարձրացնում քաղցկեղի ռիսկի գործակիցը[11]։
  • Աբորտը բացասական է ազդում հոգեկան առողջության վրա։ Անցանկալի հղիությունից առաջին եռամսյակում ազատղող կանանց հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հարաբերական ռիսկը ավելի մեծ չէ, քան անցանկալի հղիությունյունը չընդհատած կանանց շրջանում[11]։
  • Պտուղը աբորտի ժամանակ տանջալի ցավ է ապրում: Թալամուսի և պտղի կեղևի կապը լիովին չի զարգանում մինչև հղիության 24-րդ շաբաթը, ինչը նշանակում է, որ ցավի ընկալումը հնարավոր է միայն 24-րդ շաբաթից հետո[12]։ Այսպիսի ուշ ժամկետներին կատարվող աբորտները հաճախակի երևույթ չեն՝ ընդհամենը 1% են կազմում 21-րդ շաբաթից հետո կատարված աբորտները[13]։ Եվ հարկ է նշել, որ պտուղը մինչ ծնունդ զգայուն չէ, որովհետև արգանդում այն սեդատիվ ազդեցության տակ է գտնվում, այնպես որ քիչ հավանական է, որ այն ցավ զգա մինչև ծնունդ, նույնիսկ երբ նրա ուղեղը արդեն ամբողջովին ձևավորված է[11]։
  • Աբորտը բերում է ծնելիության հետ խնդիրների։ Չկան հավաստի ապացույցներ, որ աբորտը բարձրացնում է հետագայում չբերության ռիսկը[11]
  • Արհեստական ընդհատման հաբերը անվտանգ չեն։ Դեղահաբային ընդհատումը և անվտանք է, և էֆեկտիվ, երբ կատարվում և կառավարվում է մասնագետների կողմից[1]
  • Բուսական դեղամիջոցը կարող է օգնել ապահովել անվտանգ աբորտ։ Չկան բավարար գիտական ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ որևէ բուսական արտադրանք կարող է ապահովել անվտանգ աբորտ։ Փաստացի, հղիության ընդհատման համար որոշ դեղաբույսերի օգտագործումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Բացի այդ, եթե նույնիսկ աբորտի փորձն անհաջող է եղել, որոշ բուսական դեղամիջոցներ կարող են երկարատև վնաս հասցնել պտղին[1]։

Ազդեցություն

խմբագրել

Աբորտի մասին ապատեղեկատվությունը լայնամասշտաբ ազդեցություն է ունենում՝ ազդելով անհատներիմոտ աբորտի վերաբերյալ համոզմունքների վրա։ Մարգինալացված համայնքները կարող են բախվել հղիության արհեստական ընդհատման ապատեղեկատվության ավելի մեծ անբարենպաստ հետևանքների՝ աբորտների ավելի բարձր մակարդակի, առողջապահական խնամքի նվազման, առողջապահական գրագիտության ցածր մակարդակի, առողջապահական հուսալի տեղեկատվության սահմանափակ հասանելիության և առողջապահական ծառայություններ մատուցողների նկատմամբ վստահության նվազման, առողջապահական բնագավառում երկարատև և լայն տարածված դիսկրիմինացիայի և ռասիզմի պատճառով[14]։

Հարցումը ցույց է տվել, որ «ընտրության կողմնակից» հարցվածների 67%-ը և «կյանքի կողմնակիցների» 88%-ը կարծում է, որ ծննդաբերությունը կամ ավելի անվտանգ է կամ նույնքան անվտանգ, որքան աբորտ անելը։ Հակառակ այս համոզմունքների, ծննդաբերության մահացության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է՝ 50-ից մինչև 130 անգամ ավելի մեծ, քան աբորտից[15]։

Ամերիկացի կանանց մոտ 25-30%-ը կյանքի ինչ-որ դադարեցնում են հղիությունը։ Այնուամենայնիվ, բարձր կրթված և բարձր եկամուտ ունեցող ամերիկացիները հավանաբար հավատում են, որ աբորտը հազվադեպ է։ բարձրագուն կրթություն չունեցող ամերիկացիների մոտ 54%-ը և բարձրագունավարտ քաղաքացիների 70%-ը թերագնահատում է աբորտների քանակը։ Հղիության արհեստական ընդհատման հաճախականությունը թերագնահատում է տղամարդկանց 67%-ը և կանանց 57%-ը։ Ցածր եկամուտ ունեցող և ավելի քիչ կրթված կանայք՝ այն խումբը, որն ավելի մեծ հավանականությամբ աբորտի ենթարկվի, ավելի հաճախ է ճիշտ գնահատում աբորտների մակարդակը[15]։

Աբորտի ինֆոդեմիայի հետ կապված բարդություններ

խմբագրել

Հղիության արհեստական ընդհատման ինֆոդեմիայի բարձր տարածվածության պատճառով բժիշկները, ովքեր հրապարակայնորեն խոսում են հղիության արհեստական ընդհատման մասին, թիրախ են դառնում և ոտնձգությունների ենթարկվում։ Հղիության արհեստական ընթատման ծառայություններ մատուցող բժիշկները կարող են աշխատավայրում, իրենց համայնքներում և գործընկերների կողմից բախվել ստիգմատիզացիայի[2]։

Որոշ նահանգներում հղիության արհեստական ընդհատման ծառայությունների մատուցումը համարվում է անօրինական։ Առողջապահության ոլորտի մասնագետների և օրենսդիրների շրջանում աբորտի հետ կապված ապատեղեկատվությունը կարող է հանգեցնել նրան, որ հղիության արհեստական ընդհատման մասին օրենսդրությունը գրվի անորոշ կամ ոչ ճշգրիտ։ Աբորտի հետ կապված շփոթեցնող տեղեկատվությունը կարող է նաև ստիպել բժիշկներին մերժել հղիության արհեստական ընդհատման հայցը այն դեպքերում, երբ հիվանդի բարդությունները չեն համապատասխանում «կյանքին սպառնացող» օրինական շեմին։ Հղիության արհեստական ընդհատման մասին ապատեղեկատվությունը կարող է ազդել այն բանի վրա, որ բժիշկները ավելի քիչ հնարավորություններ ստանան կամ ավելի քիչ խթաններ ունենան աբորտի ժամանակ և անմիջապես հետո խնամքի համար, ինչի հետևանքով կիջնի աբորտների անվտանգության մակարդակը[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Gendered Health Misinformation». meedan.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Increasing Access to Abortion». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Sherman, Jenna. «How Abortion Misinformation and Disinformation Spread Online». Scientific American (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. Bryant, Amy G.; Narasimhan, Subasri; Bryant-Comstock, Katelyn; Levi, Erika E. (2014 թ․ դեկտեմբեր). «Crisis pregnancy center websites: Information, misinformation and disinformation». Contraception. 90 (6): 601–605. doi:10.1016/j.contraception.2014.07.003. PMID 25091391. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Pleasants, Elizabeth; Guendelman, Sylvia; Weidert, Karen; Prata, Ndola (2021 թ․ հունվարի 21). «Quality of top webpages providing abortion pill information for Google searches in the USA: An evidence-based webpage quality assessment». PLOS ONE (անգլերեն). 16 (1): e0240664. Bibcode:2021PLoSO..1640664P. doi:10.1371/journal.pone.0240664. ISSN 1932-6203. PMC 7819599. PMID 33476340.
  6. «Misinformed Consent: The Medical Accuracy of State-Developed Abortion Counseling Materials». Guttmacher Institute (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Bryant, Amy G.; Narasimhan, Subasri; Bryant-Comstock, Katelyn; Levi, Erika E. (2014 թ․ դեկտեմբեր). «Crisis pregnancy center websites: Information, misinformation and disinformation». Contraception. 90 (6): 601–605. doi:10.1016/j.contraception.2014.07.003. ISSN 1879-0518. PMID 25091391. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Potter, Kaylee; Bauer, Callie Cox; Laiwalla, Rahim; Lanza, Shannon (2023 թ․ մայիս). «A Look at Social Media and Misinformation in Regard to Abortion [ID: 1379920]». Obstetrics & Gynecology. 141 (5S): 91S. doi:10.1097/01.AOG.0000931104.72428.c0. ISSN 0029-7844. S2CID 258767793. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «Endangering Women for Profit». Center for Countering Digital Hate | CCDH. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «What facts about abortion do I need to know?». www.plannedparenthood.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Rowlands, Sam (2011). «Misinformation on abortion» (PDF). The European Journal of Contraception & Reproductive Health Care. 16 (4): 233–240. doi:10.3109/13625187.2011.570883. PMID 21557713. S2CID 13500769. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  12. Fischer, Kristen. «When Can a Fetus Feel Pain in the Womb?». WebMD (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. «Abortions Later in Pregnancy». KFF. 2019 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  14. 14,0 14,1 Pagoto, Sherry L; Palmer, Lindsay; Horwitz-Willis, Nate (2023 թ․ մայիսի 4). «The Next Infodemic: Abortion Misinformation». Journal of Medical Internet Research. 25: e42582. doi:10.2196/42582. ISSN 1439-4456. PMC 10196890. PMID 37140975.
  15. 15,0 15,1 «We polled 1,060 Americans about abortion. This is what they got wrong. What Americans think about abortion». Vox.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.