Վասիլե Մոգոշ

05:42, 20 Հունիսի 2024 տարբերակ, Մոնիկա11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Վասիլե Մոգոշ (ռումիներեն՝ Vasile Mogoș, հոկտեմբերի 31, 1992(1992-10-31)[1], Վասլույ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «ՉՖՐ Կլուժ» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի պաշտպան:

Վասիլե Մոգոշ
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1992(1992-10-31)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Վասլույ, Ռումինիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2003—2010 Իտալիա Աստի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Կաղապար:Ֆուտբոկային կարիերա
Ազգային հավաքական
2019— Ռումինիա Ռումինիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 07.06.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 07.06.2024

Ակումբային կարիերա

Մոգոշը «Աստի» ակումբի սան է։ 2011 թվականի սեպտեմբերի 4-ին «Վիլալվերնիայի» դեմ խաղում Վասիլեն նշել է իր նորամուտը իտալական C սերիայում[2]։ Հոկտեմբերի 9-ին «Տերբանոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[3]։ 2012 թվականի հուլիսին տեղափոխվել է «Ռեալ Վիչենցա» չորրորդ դիվիզիոնից։ 2013 թվականի ամռանը դարձել է «Պորտո Տոլեի» խաղացող։ Դեկտեմբերի 8-ին «Կաստիլյոնեի» դեմ խաղում Վասիլեն նշել է իր նորամուտը նոր ակումբում[4]։ Փետրվարի 9-ին «Պերգոկրեմայի» դեմ խաղում պաշտպանը խփել է իր առաջին գոլը «Պորտո Տոլեի» կազմում[5]։

2014 թվականի աշնանը դարձել է «Լումեցցանեի» խաղացող[6], որի կազմում իր նորամուտը նշել է սեպտեմբերի 27-ին «Ալեսանդրիայի» դեմ խաղում՝ այդ ժամանակ էլ խփելով իր առաջին գոլը[7]։ 2015 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Տերամո» ակումբի հետ[8]։ 2015/16 մրցաշրջանում ակումբի չորրորդ դիվիզիոնից հեռանալուց և պայմանավորված խաղերին մասնակցելուց հետո Վասիլեն հեռացել է ակումբից՝ առաջնության շրջանակներում ոչ մի հանդիպում չանցկացնելով[9]։

2015 թվականի սեպտեմբերի 2-ին դարձել է «Ռեջանայի» խաղացող՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[10]։ Սեպտեմբերի 6-ին «Պադուայի» դեմ խաղում իր առաջին հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում[11]։ Հոկտեմբերի 18-ին «ՖերալպիՍալոյի» դեմ խաղում Վասիլեն խփել է իր առաջին գոլը «Ռեջանայի» կազմում[12]։ 2017 թվականի ձմռանը տեղափոխվել է «Ասկոլի»։ Փետրվարի 14-ին «Պրո Վերչելիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Բ սերիայում[13]։

Միջազգային կարիերա

2019 թվականի նոյեմբերի 15-ին ԵԱ 2020-ի որակավորման փուլի Շվեդիայի հավաքականի դեմ խաղում Մոգոշը նշել է իր նորամուտը Ռումինիայի ազգային հավաքականում[14]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Աստի VS. Վիլալվերնիա 1:2» (անգլերեն). Transfermarkt. 04.09.2011. Վերցված է 2024-06-13-ին.
  3. «Асти VS. Вербано 1:2» (անգլերեն). Transfermarkt. 09.10.2011. Վերցված է 2024-06-13-ին.
  4. «Дельта Պորտո Տոլե VS. Կաստիլյոնե 4:1» (անգլերեն). soccerway.com. 08.12.2013. Վերցված է 2024-06-13-ին.
  5. «Պերգոկրեմա VS. Պորտո Տոլե 0:1» (անգլերեն). soccerway.com. 09.02.2014. Վերցված է 2024-06-13-ին.
  6. «Mogos e' un calciatore dell'ac Lumezzane» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 25.10.2015-ին.
  7. «Լումեցանե VS. Ալեսանդրիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 27.09.2014. Վերցված է 2024-06-13-ին.
  8. «Nuovo colpo di mercato: firmato l'esterno Mogos» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 29.06.2018-ին.
  9. «Il Citta espugna Teramo» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 25.10.2015-ին.
  10. «Definito l'accordo con Mogos» (իտալերեն). A.C. Reggiana 1919. 2 September 2015. Վերցված է 25 October 2015-ին.
  11. «Ռեջանա VS. Պադովա 1:1» (անգլերեն). soccerway.com. 06.09.2015. Վերցված է 2024-06-13-ին.
  12. «ՖերալպիՍալոյի VS. Ռեջանա 0:3» (անգլերեն). soccerway.com. 18.10.2015. Վերցված է 2024-06-13-ին.
  13. «Ասկոլի VS. Պրո Վերչելի 3:1» (անգլերեն). soccerway.com. 14.02.2017. Վերցված է 2024-06-13-ին.
  14. «Ռումինիա VS. Շվեդիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 15.11.2019. Վերցված է 2024-06-13-ին.