Google Fonts (Գուգլ տառատեսակներ, նախկին անվանումը՝ Google Web Fonts), ավելի քան 800 ազատ տարածվող տառատեսակների գրադարան[1], դրանց ցուցադրման առցանց կատալոգ և CSS ու Անդրոիդ[2] միջավայրերում դրանց օգտագործման API[3]։

Google Fonts
Изображение логотипа
fonts.google.com(անգլ.)
Տեսակառցանց տվյալների բազա և digital distribution platform?
ՍեփականատերԳուգլ
Բացված2010

Ծառայությունը թողարկվել է 2010 թվականին[4], թարմացվել է 2011[5] և 2016[6] թվականներին։

Տառատեսակների մեծ մասը թողարկվում է SIL Open Font License 1.1 արտոնագրով, որոշները՝ Apache արտոնագրով[7], այսինքն նախագծի տառատեսակները հանդիսանում են ազատ ծրագրային ապահովումներ։ Տառատեսակները տարածվում են նաև SkyFonts ընկերության (Monotype), Edge Web Fonts ծառայությունների և Adobe ընկերության (Typekit) կողմից։

Google տառատեսակների կատալոգը նախատեսված է տառատեսակների որոնման և հետազոտման համար։ Ծառայությունը լայնորեն կիրառվում է՝ բավարարելով ավելի քան 17 տրիլիոն հարցումներ։ Առավել տարածված են Open Sans, Roboto, Lato, Slabo 27px, Oswald և Lobster[8] տառատեսակները։

Գրադարանը աջակցում է GitHub պաշտոնական պահոցներ (github.com/google/fonts), որտեղ տառատեսակների ֆայլերը ուղղակիորեն հասանելի են։ Շատ տառատեսակների ընթացիկ ֆայլերը հասանելի են Github-ի git պահոցում (github.com/googlefonts

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The new Google Fonts database is a design geek's paradise». The Verge. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «How Oreo is better than Nougat : Downloadable fonts and adaptive icons». Android Authority (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Google Fonts Review - What is it?». Nukeblogger (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. is-born-can-i-get-a-hallelujah/ «Google Fonts is Born - Can I get a Hallelujah!?». Sitepoint.com. 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «Google Fonts Blog: The new Google Web Fonts - Now fully launched». Googlewebfonts.blogspot.com. 2011 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  6. «Reimagining Google Fonts» (անգլերեն). Google Design. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Google Fonts - Attribution». fonts.google.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Google Fonts». Google Fonts. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել