Apple Pencil, անլար սիտլուս ստեղծված Apple Inc.-ի կողմից և աշխատում է միայն iPad-ների հետ։ Գինը 99 ամերիկյան դոլլար[1][2]։

Apple Pencil.jpg
Apple Pencil

Առաջին սերնդի Apple Pencil-ը ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 9-ին, առաջին սերնդի iPad Pro-ի հետ միասին։ Pencil-ը ապահովում է առաջին և երկրորդ սերնդի iPad Pro-ները և iPad-ի վեցերորդ սերունդը, որը թողարկվել է 2018 թվականին[3][4]։ Պլանշետին այն միանում է Bluetooth-ի միջոցով և ունի հեռացվող կափարիչ, որի տակ է թաքնվում լիցքավորման համար նախատեսված միակցիչը։

Apple Pencil-ի երկրորդ սերունդը ցուցադրվեց 2018 թվականին, երրորդ սերնդի iPad Pro-ի հետ միասին և համատեղելի է բացառապես այս սերնդի հետ։ Այն կրել է դիզային փոքր փոփոխություն, մասնավորապես ավելացվել է հատուկ սենսորային հատված, որը կախված օգտագործվող ծրագրից կարող է կատարել տարատեսակ ֆունկցիաներ և ստիլուսի կողային մասում տեղադրել են հատուկ մագնիսային միակցիչ, որի շնորհիվ այն լիցքավորվում է առանց լարի։

Բնութագիր խմբագրել

 
Առաջին սերնդի Apple Pencil

Apple Pencil-ը զգայուն է սեղմումներին և տարբեր անկյուններով թեքմանը[5][6]։ Apple Pencil-ը և մատերը օգտատերը կարող է օգտագործել միառժամանակ[7][8]։ Սարքի մի ծայրը ունի մագնիտային կցորդիչով հեռացվող ծածկոց։ Ծածկոցի տակ գտնվում է Lightning միակցիչը, որը թույլ է տալիս լիցքավորել սարքը iPad-ից[9]։ Սկզբնական լիցքավորումով այն կարող է աշխատել 12 ժամ, սակայն 15 վայրկյանով այն միացնելով լիցքավորման կարելի է աշխատել 30 րոպե[10]։

Apple նշում է, որ Pencil-ը նախատեսված է ստեղծագործական աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար[11], ներկայացման ընթացքում ցուցադրվեց սարքի հնարավորությունները Adobe Photoshop-ում[12], և մի քանի ծրագրերի հետ աշխատելու ֆունկցիան[13][14]։

Apple Pencil-ի երկրորդ սերունդ խմբագրել

Apple-ը ներկայացրեց երկրորդ սերնդի Apple Pencil-ը ներկայացրեց 2018 թվականի հոկտեմբերին, որը նախատեսված էր բացառախես միայն երրորդ սերնդի iPad Pro-ների հետ։ Դիզայնով և բնութագրով այն նույն է ինչ առաջին մոդելը, բայց բացակայում է միակցիչը և ունի հատուկ հարթված մաս, որը նախատեսված է մատիտի գլորումը կանխելու համար։ Այն ունի հպմանը զգայում մաս, որը կարելի է կարգավորել կախված օգտագործվող ծրագրից։ Օգտատերական լազերային փորագրությունը հասանելի է միայն Apple վեբ-կայքից գնելու դեպքում։ Այս մոդելը լիցքավորելու համար օգտագործվում է հատուկ բրենդային մագինսական անլար կցորդիչ[15]։

Երկրորդ սերնդի Apple Pencil-ը համատեղելի չէ նախկին մոդելների հետ քանի-որ, նրանց վրա չկա լիցքավորման համար նախատեսված միակցիչ[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «iPad Pro, Apple Pencil, Apple Keyboard Specifications». simmyideas.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «#AppleEvent : iPad Pro, Apple Pencil, Apple Keyboard Specifications And Pricing». 360nobs.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Apple's new iPad with Pencil support is just $299 for schools». The Verge. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  4. Savov, Vlad (2019 թ․ մարտի 18). «Apple's new iPads cling to old Apple Pencil». The Verge. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  5. Statt, Nick (2015 թ․ սեպտեմբերի 9). «Here's why Apple made the stylus that Steve Jobs hated: Styluses and screens have come a long way». The Verge. Vox Media. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Harley; և այլք:. «United States Patent: 8638320». Patent Full Text. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Ulanoff, Lance (2015 թ․ սեպտեմբերի 10). «Hands on with iPad Pro and Apple Pencil: A huge tablet and an impressive tool». Mashable.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. Cunningham, Andrew (2015 թ․ սեպտեմբերի 9). «Hands-on with the iPad Pro, its keyboard, and its pencil». Ars Technica. Condé Nast. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. Hall, Zac (2015 թ․ նոյեմբերի 24). «Review: Apple Pencil is the best iPad writing tool yet ... if you can handle the Pro's size». 9to5Mac (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. bpepermans (2015 թ․ սեպտեմբերի 9). «Zoom sur l'iPad Pro... la tablet grantee». MacPlus. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. Pagliery, Jose (2015 թ․ սեպտեմբերի 10). «Artists cheer the new Apple Pencil stylus». CNN.com. CNN Money. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. King, Hope. «Apple criticized for Photoshopping smile on woman's face». CNN.com. CNN Money. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. Price, Rob (2015 թ․ սեպտեմբերի 9). «Apple just announced a product that Steve Jobs famously hated». Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  14. Davies, Chris (2015 թ․ սեպտեմբերի 9). «Apple Pencil for iPad Pro revealed: The stylus' time has come». Slashgear. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  15. «The new Apple Pencil 2 has gesture controls and charges wirelessly from the iPad Pro». The Verge. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. Savov, Vlad (2019 թ․ մարտի 18). «Apple's new iPads cling to old Apple Pencil». The Verge (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.