alt.suicide.holiday (a.s.h, ASH, անգլերենից թարգմանաբար՝ մոխիր), Usenet-ի անգլալեզու ասուլիս, այժմ հասանելի է նաև Google Groups-ով։ Նրա նախնական նպատակն էր քննարկել, թե ինչպես են ազդում հանգստյան և տոն օրերը ինքնասպանությունների քանակի վրա։ Բայց ժամանակ անց ASH-ն դարձել է հարթակ, որտեղ ընկճված և ինքնասպանության հակված մարդիկ կարող են ազատ շփվել իրար հետ և արտահայտել իրենց կարծիքները։ Որոշ մասնակիցներ ինքնասպանության ցանկություն չունեն, բայց մասնակցում են շփմանը, որ հոգեբանական օգնություն ցույց տան և համատեղ գտնեն ընկճախտից դուրս գալու ճանապարհներ։ Համաձայն ասուլիսի FAQ-ի կայքի նպատակը ինքնասպանությանը նպաստել կամ խանգարելը չէ[1]։

Alt.suicide.holiday
ashspace.org
ՏեսակUsenet newsgroup?
Միշելե Տոզինի, Լուկրեցիա 1540 թվական

ASH ենթամշակույթ խմբագրել

Կայքում նորեկներին ավանդաբար ողջունում են «Բարով եք եկել ASH, բայց ցավում ենք, որ դուք այստեղ եք» բառերով։ Կայքի օգտատերերը շփման ընթացքում մշակել են ուրույն եզրաբանություն՝

  • «ashers», ASH մասնակից,
  • «ashspace», լայն հասկացություն է, որով նշում են նկանատիպ այլ ասուլիսերի, ինքնասպանների չաթերի, ֆորումների և կայքերի ինչպիսին է՝ alt.suicide.methods կայքը մասնակիցներին,
  • «Ավտոբուս բռնել» (անգլ.՝ Catch the bus), փոխաբերաբար նշանակում է ինքնասպան լինել,
  • ASH-ը հաճախ անվանում են ավտոբուսի կանգառ, որտեղ մի քանի մարդ կանգնած խոսում են և մտածում, թե արդյոք արժե՞ մտնել ավտոբուս[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Что значит alt.suicide.holiday». xn--b1algemdcsb.xn--p1ai. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «Новая газета - Novayagazeta.ru». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.