Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարնա (այլ կիրառումներ)

Վարնա (սանսկրիտ. բառացի՝ որակ, կարգ, ստորոգություն), տերմին հին Հնդկաստանի չորս հիմնական խավերը նշելու համար։

Առաջին երեք վարնաները՝ բրահմաններ (քրմեր), քշատրիներ (զինվորներ), վայշիներ (համայնքի շարքային անդամներ), երևան են եկել սոցիալիական անհավասարության առաջացման հետևանքով, իսկ չորրորդը՝ շուդրաների (ծառաների) վարնան՝ ստրկատիրական հարաբերությունների ձևավորման ժամանակաշրջանում։ Շուդրաների վարնան առաջին երեք վարնաների համեմատ անիրավահավասար էր և ստորադաս։ Որևէ վարնային պատկանելը որոշվում էր ծնունդով։ Տարբեր վարնաների ներկայացուցիչների միջև ամուսնությունն արգելված էր։ Վարնաների համակարգը հին Հնդկաստանում օգտագործվել է գաղափարապես հիմնավորելու սոցիալիական տարբերությունները։ Մ․թ․ա․ մոտ I հազարամյակի կեսից սկսվել է վարնաների համակարգը կաստաների համակարգի վերածվելու ընթացքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։