Վարձկան Քուորին
«Վարձկան Քուորին» (անգլ.՝ Quarry), ամերիկյան հեռուստատեսային քրեական դրամա, որը հիմնված է ամերիկացի գրող Մաքս Ալան Քոլինզի ստեղծագործությունների շարքի վրա։ Սերիալի առաջին եթերաշրջանը պատվիրել էր «Cinemax» ալիքը 2015 թվականի փետրվարին։ Հեռուստաադապտացիայի սցենարը գրել են Գրեմ Գորդին և Մայքլ Դ. Ֆուլերը, իսկ ռեժիսորը Գրեգ Յայտանսն է։ Նկարահանումներն իրականացվել են Մեմֆիսում և Նոր Օռլեանում[2]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին «Cinemax» մալուխային ալիքով[3]։ 2017 թվականի մայիսի 31-ին սերիալը փակվել է առաջին եթերաշրջանից հետո[4]։
Վարձկան Քուորին | |
---|---|
Ժանր | դրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գրեգ Յայթանս |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | սեպտեմբերի 9, 2016-ից հոկտեմբերի 28, 2016[1]-ը |
Հեռուստաալիք | Cinemax? |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television |
Պաշտոնական կայքէջ |
Սերիալի գործողությունները տեղի են ունենում Մեմֆիսում 1972 թվականին։ Ծովային հետևակային Մաք Քոնուեյը և նրա ծառայակից Արթուրը Վիետնամից տուն են վերադառնում իրենց երկրորդ գործուղումից հետո։ Հայրենիքում նրանց ընդունում են հակակրանքով։ Մաք Քոնուեյը բախվում է աշխատանքի տեղավորման խնդրի հետ և իր ընկեր Արթուրի հետ զբաղվում են վարձու մարդասպանության գործով[5]։
Դերերում խմբագրել
Հիմնական կազմ խմբագրել
- Լոգան Մարշալ Գրին՝ Մաք Քոնուեյ, վարձկանների շրջանում ստացել է «Քուորի» մականունը
- Ջոդի Բալֆուր՝ Ջոնի Քոնուեյ
- Դեյմոն Հերիման՝ Բադի
- Էդոարդո Բալերինի՝ Կարլ
- Նիկի Ամուկա-Բյորդ՝ Ռութ
- Մուստաֆա Ժակիր՝ Մոիսեյ
- Փիթեր Մալան՝ բրոկեր
Սերիաների ցանկ խմբագրել
Առաջին եթերաշրջան (2016) խմբագրել
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենար | Պրեմիերայի ամսաթիվ |
---|---|---|---|---|
1 | "You Don't Miss Your Water" "Ինչ ունենք՝ չենք պահում" | Գրեգ Յայտանս | Գրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր | 2016 թվականի սեպտեմբերի 9 |
2 | "Figure Four" "Գործիչ Չորս" | Գրեգ Յայտանս | Գրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր | 2016 թվականի սեպտեմբերի 16 |
3 | "A Mouthful of Splinters" | Գրեգ Յայտանս | Գրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր | 2016 թվականի սեպտեմբերի 23 |
4 | "Seldom Realized" "Հազվադեպ ենք գիտակցում" | Գրեգ Յայտանս | Գրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր | 2016 թվականի սեպտեմբերի 30 |
5 | "Coffee Blues" "Սուրճ բլյուզ" | Գրեգ Յայտանս | Ջենիֆեր Շուր | 2016 թվականի հոկտեմբերի 7 |
6 | "His Deeds Were Scattered" "Սրա սխրագործությունը հայտնի է դարձել" | Գրեգ Յայտանս | Մաքս Ալան Քոլինզ | 2016 թվականի հոկտեմբերի 14 |
7 | "Carnival of Souls" "Հոգու կառնավալ" | Գրեգ Յայտանս | Գրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր | 2016 թվականի հոկտեմբերի 21 |
8 | "nước chảy đá mòn" "Իմ հայրերի երկիր" | Գրեգ Յայտանս | Գրեմ Գորդի և Մայքլ Դ․ Ֆուլեր | 2016 թվականի հոկտեմբերի 28 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Quarry_(TV_series)
- ↑ Steve Baron (2015 թ․ փետրվարի 2). «Cinemax Announces Start of Production on New Drama 'Quarry'» (անգլերեն). Tribune Media Company. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Nellie Andreeva (2015 թ․ փետրվարի 2). «'Quarry' Picked Up To Series At Cinemax» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Mitovich, Matt Webb (2017 թ․ մայիսի 31). «Quarry Cancelled at Cinemax, Creators Unable to Find Drama a New Home». TVLine. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Charlie Mason (2016 թ․ հունիսի 23). «Quarry Gets Cinemax Premiere Date — Plus: Exclusive New Images!» (անգլերեն). TVLine. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-09-24 Wayback Machine(անգլ.)