Սպանիել
Սպանիել (անգլ.՝ Spaniel ), որսորդական շան ցեղատեսակ։ Դատելով անունից սպանիել տեսակի շունը ծագումով Իսպանիայից է, քանի որ հենց այդ բառը թարգմանաբար նշանակում է «իսպանական»[1]։ Սպանիելների հիմնական նշանակությունը և որսորդական մասնագիտացվածությունը եղել է փետրավոր որս հայթայթումը խիտ խոտածածկույթի միջից։ 17-րդ դարի վերջին սպանիելները բաժանվեցին ցամաքային , ինչպես նաև «ջրային» որս անողների։
Սպանիել | |
---|---|
Տեսակ | շան տեսակ |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Առանձնահատկություններ խմբագրել
Որպես կանոն սպանիելներին օգտագործում են որսի որոնման և այն որսորդին հասցնելու համար[2]։ Ի տարբերություն որսկան շների, սպանիելները որսում են ոչ միայն թաքնված այլև վազող որսը։
Սպանիելները փնտրում են թռչունին ինչպես հոտառությամբ, այնպես էլ հետքերի հոտով, այդ իսկ պատճառով նրանց պետք է շատ լավ հոտառություն ունենան։ Սպանիելները պետք է ֆիզիկապես դիմացկուն և ունակ լինեն ցամաքով , ինչպես նաև բուսածածկ տարածքներով և ջրով երկարատև տեղափոխությունների։ Սպանիելները չպեք է վախենան կրակոցներից, պետք է ընտելացվող լինեն և կարողնան ընկալել որսորդին։ Սպանիելի գործնական հատկանիշները փոխանցվում են ժառանգաբար, դրանց զարգացմանը հասնում են նպատակաուղղված վարժեցման շնորհիվ։
Դասակարգում խմբագրել
Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի (ՇՄՖ) շների ցեղատեսակների դասակարգման մեջ սպանիելները ներկայացված են անկախ նրանց ծագումից և առավելապես որսորդական կիրառման մեջ[3]։ Որսորդական շների խումբ (7-րդ խումբ, 1.2 բաժին) ներառված են մայրցամաքային որսորդական շները սպանիել տեսակի, որոնք շնակաց են անում։ Անգլո-ամերիկյան ծագմամբ սպանիելները, որոնք հիմնականում օգտագործվում են ճահճոտ և ջրային որսի որսորդության համար, դասված են 8-րդ խմբին (սպանիելնել և ռետրիվերներ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Goodall and Gasow, The New Complete English Springer Spaniel, 1984.
- ↑ Cited in: Ireland, Stanley (2008). «Chapter 15: Government, Commerce and Society». Roman Britain: A Sourcebook. Routledge Sourcebooks for the Ancient World (3rd ed.). Taylor & Francis. էջ 216, §507. ISBN 9780415471770. OCLC 223811588.
- ↑ FCI - Breeds nomenclature Արխիվացված 2008-03-14 Wayback Machine; FCI - Breeds nomenclature Արխիվացված 2008-03-04 Wayback Machine
Աղբյուրներ խմբագրել
- Журнал "Спаниель" (русскоязычный) / journalspaniel.ru
- Журнал "Спаниель" (англоязычный) / spanieljournal.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանիել» հոդվածին։ |