Սկապոլիթ, սիլիկատների դասի միներալների խումբ, ներկայացնում են իզոմորֆ շարք 3NaAlSi308 -NaCl— 3CaAl2Si208-(CaC03, CaS04)։ Սկապոլիթները առաջացնում են տետրագոնային համակարգի սյունաձև բյուրեղներ կամ համատարած հատիկավոր ագրեգատներ։ Կարծրությունը՝ 5—6, խտությունը՝ 2500—2780 կգ /մ3, գույնը՝ սպիտակ, դեղին, կապույտ (գլավկոլիտ), վարդագույն։ Սկապոլիթները կալցիումով հարուստ մետամորֆացած ապարների, սկառների, հիդրոթերմալ փոփոխված հիմքային մագմատիկ ապարների մեջ տարածված միներալներից է։ Սկապոլիթի կապույտ տարբերակի բյուրեղները ծառայում են որպես զարդաքար։ Սկապոլիթի խռշոր բյուրեղներ հանդիպում են Մերձբայկալում, Ուրալում և այլուր։

Սկապոլիթ
Կատեգորիամիներալների շարք
Բյուրեղային համակարգտետրագոնային համակարգ
Մոոսի կարծրություն5,8 ± 0,7
Ենթակատեգորիաscapolite mineral group?
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 437