Ռելսեր (անգլ.՝ rails, եզակի թիվը՝ rail - ռելս, լատին․՝ regula - ուղիղ փայտ, չորսվակ, ձող), շերտերի տեսքով՝ պրոֆիլավորված պողպատե շինվածքներ։ Նախատեսված են երկաթուղու և մետրոպոլիտենի շարժակազմի, տրամվայի, լոկոմոտիվների, հանքարանային տրանսպորտի ու միառեւս ճանապարհների վագոնիկների, ամբարձիչ սայլակների, ամբարձիչների և այլ շարժական, դարձովի ու պատվող կոնստրուկցիաների տեղաշարժման համար։ Առաջին մետաղական ռելսերները կառուցվել են Մեծ Բրիտանիայում, 1767 թ.։ Ռուսաստանում հանքարանային և գործարանային ուղիների համար թուշե ռելսերները կիրառվել են 1788 թ.։ 19-րդ դարի երկրորդ կեսից տարածում ստացան գլոցված պողպատե ռելսերները։ Արդի գլոցման արտադրության ձեռնարկությունները ռելսերներ են թողարկում հատուկ ռելսային պողպատից, որի բաղադրությունը սահմանված է պետ․ ստանդարտով։ Հենարանների վրա տեղադրված, հենարանների և միմյանց հետ ամրակապված երկաթուղային ռելսեր կազմում են ռելսային աղուր և անմիշականորեն ընդունում են շարժակազմի անիվների ճնշումը։ ԽՍՀՄ-ում ընդունված են 4 տիպի ռելսերներ՝ ռելսեր 43, ռելսեր 50, ռելսեր 65, ռելսեր 75 (ըստ 1 t/-ի կլորացված զանգվածի)։ Ռելսերի տիպի ընտրությունը կախված է ուղու բեռնալարվածությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։